«Բատկիվշչինա» ուկրաինական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն պատրաստ է հրապարակային քննարկման դուրս գալ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ երկրում տիրող իրավիճակի մասին՝ հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը:
«Ես դիմում եմ Վիկտոր Յանուկովիչին. եթե նա ցանկանում է հրապարակային քննարկում, ես պատրաստ եմ Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելու տակտիկական և ռազմավարական քայլերի մասին լիարժեք բանավեճի»,- հայտարարել է Տիմոշենկոն:
Ուկրաինայի նախկին վարչապետը նշել է, որ քննարկումը կարող է անցկացվել տեսակոնֆերանսի ռեժիմով, որի համար անհրաժեշտ սարքավորումները տեղակայված են նրա բանտային պալատում՝ Խարկովի հիվանդանոցում:






































