Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերը:
Ուրուգվայցի հարձակվողը դարձել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը:
«Յունայթեդ»-ի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել հարձակվողի գործակալի հետ: Սպասվում է, որ անգլիական ակումբը պաշտոնական առաջարկով հանդես կգա առաջիկա ամռանը:







































