Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Կուտակված հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն․ ի՞նչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Իրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության դիրքերն ամրապնդելուց ու այդ պաշտոնում վերանշանակվելուց հետո վերջապես սկսել է ակտիվ քայլեր ձեռնարկել ոչ միայն հայ-ռուսական, այլև Հայաստանի արտաքին քաղաքականության մյուս կարևոր ուղղությունների ակտիվացման ու զարգացման ուղղությամբ։ Նախորդ շաբաթ մեր երկրի ղեկավարը պաշտոնական այցով Գերմանիայում էր։ Հենց այնտեղ էլ՝ Քյոլնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Պարզաբանման կարիք ունեցող մի շարք հարցեր

Հայաստանի նոր ղեկավարի այցելությունը հարևան երկիր և հանդիպումը Իրանի բարձրագույն ղեկավարության հետ վաղուց արդեն հրամայական էր դարձել՝ հաշվի առնելով, օրինակ, այն հանգամանքը, որ 2018 թ․ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների ու ներքին օրակարգի գերհագեցվածության պատճառով պասիվացել էին Հայաստանի շատ գործընկերների, այդ թվում՝ Իրանի հետ հարաբերությունները, հաշվի առնելով նաև այն, որ այս մեկ տարվա ընթացքում մի շարք լուրջ զարգացումներ են տեղի ունեցել թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ և թե՛ ընդհանրապես մեր տարածաշրջանում։ Եվ ստեղծված իրադրությունը պահանջում է, որ բարեկամական հարաբերություններ ունեցող Հայաստանն ու Իրանը հանդիպեն ամենաբարձր մակարդակով ու քննարկեն, պարզաբանեն բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնք կարող են այս կամ այն կողմին անհանգստացնել կամ թյուրըմբռնման տեղիք տալ։ Դա վերաբերում է թե՛ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցին, թե՛ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարության արտաքին քաղաքական մոտեցումներին և թե՛ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, Իրանի դեմ ամերիկյան քաղաքականությանն ու սահմանված պատժամիջոցներին:

Այլ խոսքերով՝ հայկական կողմը, հատկապես Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեին Բաղերիի՝ Բաքվում արած վիճահարույց հայտարարությունից հետո, կուզենար հասկանալ, պարզել՝ ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Թեհրանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ և արդյո՞ք Իրանը Լեռնային Ղարաբաղը համարում է «ադրբեջանական հող»։ Նույն տրամաբանությամբ իրանական կողմն էլ իր հերթին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող Հ․ Կոնջորյանի աղմկահարույց հայտարարությունից (տե՛ս նույն տեղում) հետո, հավանաբար կփորձի պարզել՝ Հայաստանի ղեկավարությունը և՞ս կարծում է, թե Իրանը «ավտորիտար բնույթի» երկիր է։ Անշուշտ, առանց դրա էլ պարզ է, որ Հայաստանի որևէ ղեկավար կամ կառավարություն չի կարող համամիտ լինել նման գնահատականի և երբեք իրեն թույլ չի տա նման որակումներով խոսել հարևան երկրի մասին։ Այնուամենայնիվ, նույնիսկ նման հայտարարությունները լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։ Եվ դա վերաբերում է նաև Արցախի շուրջ վերջին շրջանի զարգացումներին։ Մեր նախորդ վերլուծություններում արդեն նշել ենք, որ Փաշինյանի դեմ կազմակերպված տեղեկատվական արշավի ազդեցությամբ Իրանում թյուր կարծիք է ձևավորվել այն մասին, թե իբր հայկական կողմը պատրաստվում է զիջումներ անել Ղարաբաղի հարցում։ Իսկ դա խիստ անցանկալի զարգացում է իրանցիների համար և ոչ մի դեպքում չի բխում Իրանի անվտանգության շահերից։ Եվ բնական է, որ Իրանի նախագահը, երկրի հոգևոր իշխանության ներկայացուցիչները կփորձեն հասկանալ, թե ինչպե՞ս է Փաշինյանը պատկերացնում այդ հակամարտության կարգավորումը և ի՞նչ մոտեցումներ ունի ընդհանուր բանակցային գործընթացի վերաբերությամբ։

https://cdn1.img.armeniasputnik.am/images/616/38/6163842.jpg

Պետք է շեշտը դնել քաղաքական բաղադրիչի վրա

Բայց նախ պետք է հասկանալ Փաշինյան-Ռոհանի հանդիպման ընդհանուր օրակարգը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Միացյալ Նահանգների հակաիրանական պատժամիջոցների պայմաններում առաջին հերթին պետք է շեշտը դնել քաղաքական բաղադրիչի վրա։ Բացի դրանից՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո Իրանն ուզում է հասկանալ` ինչպես է Երևանը դրսևորելու իրեն այսօրվա իրողություններում։ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչը մեզ հետ զրույցում ասել էր, որ հայ-իրանական հարաբերություններում նկատված դադարը վերջին շրջանում՝ պայմանավորված Հայաստանի ներքաղաքական զարգացումներով, ինչպես նաև դինամիկ իրավիճակը տարածաշրջանում պահանջում են բարձր մակարդակի հանդիպում Հայաստանի և Իրանի միջև, որպեսզի երկու կողմերը կարողանան պարզաբանել իրենց դիրքորոշումները մեկը մյուսի համար՝ վերացնելով բոլոր այն հարցերը, որոնք բնականաբար պիտի որ ծագած լինեն թե՛ Երևանում և թե՛ Թեհրանում։

http://aiisa.am/system/expertComments/f53dd68469d6fa4a1f7f18393d5e5302.jpg

Տրանսպորտային ծրագրեր, թուրքմենական գազ, Սև ծով-Պարսից ծոց

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ (ՄԱՀՀԻ), իրանագետ Էմմա Բեգիջանյանն էլ, իր հերթին խոսելով վարչապետի առաջիկա այցի նշանակության ու ընդհանուր օրակարգի մասին, ասում է, որ ցանկացած շփում, հանդիպում Հայաստանի և Իրանի միջև օգտակար է ու դրական երկկողմ հարաբերությունների մերձեցման առումով։ Սակայն փորձագետը շատ մեծ սպասումներ չունի Թեհրանում Փաշինյանի հանդիպումներից։ Էմմա Բեգիջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կարող են նաև պայմանագրեր, համաձայնագրեր կնքվել միմյանց միջև տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման մասին։ Առաջնային հարցերից մեկը բանակցությունների օրակարգում լինելու է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման հարցը։ Կան նաև այլ նախագծեր՝ մասնավորապես էներգետիկայի բնագավառում, որոնց կենսագործումը շատ կարևոր խնդիրներ կարող է լուծել Հայաստանի համար։ Օրինակ՝ Իրանի և Հայաստանի տարածքով թուրքմենական գազի տարանցման գաղափարը, որը Իրանի ու Թուրքմենստանի դեսպանները դեռ երկու տարի առաջ էին քննարկել Հայաստանի վարչապետի հետ։ Այս հարցը ևս կարող է քննարկվել հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում, բայց իրանագետի կարծիքով՝ ճիշտ միամտություն կլինի ակնկալել, թե այս նախագիծը շատ շուտ կյանքի կկոչվի։ Նույնը վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման չարչրկված հարցին, որն ավելի քան 10 տարի է՝ մնում է օրակարգում, բայց մինչ օրս որևէ նկատելի առաջխաղացում չի եղել այս ծրագրի իրականացման ուղղությամբ։ Պատճառը պահանջվող ֆինանսական մեծ ներդրումներն են (խոսքը 2,5-3 մլրդ դոլարի մասին է), որոնց հնարավորությունը Հայաստանը հասկանալի պատճառներով չունի, իսկ օտարերկրյա ներդրողներ առայժմ չեն գտնվել։

«Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, իհարկե, մեզ համար փրկություն է, բայց նաև երազանք»,- նկատում է Էմմա Բեգիջանյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Հայաստանի համար շատ լավ գաղափար է նաև տրանսպորտային միջանցքով Պարսից ծոցը Սև ծովին տնտեսապես կապելու նախագիծը, որի գլխավոր ջատագովը հենց Իրանն է։ Իսկ իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ այս ծրագրին պետք է մասնակցեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Վրաստանը։ Հենց այս նախագծի շրջանակներում է իրականացվում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը։

Իրանի վերաբերմունքը Հայաստանին չի փոխվել

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Բեգիջանյանի՝ թեև Հայաստանում փոխվել է քաղաքական իրավիճակը, դա ոչ մի կերպ չի ազդել հայ-իրանական հարաբերություններին և Հայաստանի վերաբերյալ Իրանի դիրքորոշման վրա։

«Ես ուսումնասիրում էի իրանական մամուլը։ Այնտեղ տարբեր տեսակետներ կային, որ Հայաստանում իշխանության եկած մարդիկ «արևմտամետ» են կամ կարող են «հակառուսական» քաղաքականություն վարել։ Բայց կային նաև տեսակետներ, որ տեղի ունեցածը լոկ հայաստանյան իրադարձություն է, ու այս ամենը Իրանի դիրքորոշման մեջ որևէ էական կամ շոշափելի, անգամ ժամանակավոր փոփոխություն չեն մտցրել, որովհետև Իրանն էլ է շատ լավ հասկանում Հայաստանի կարևորությունը, Հայաստանն էլ՝ Իրանի կարևորությունը։ Այսինքն՝ ինչքան էլ երկու երկրների տնտեսական, քաղաքական հարաբերությունները շատ զարգացած չեն, այնուամենայնիվ, բայց երկուսն էլ շատ լավ գիտակցում են երկու երկրների ռազմավարական նշանակությունը մեկը մյուսի համար»,- մեկնաբանեց իրանագետը։

Իրանի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ

Ինչ վերաբերում է Արցախի հարցին՝ իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Իրանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել, պարզապես Ադրբեջանը պարբերաբար փորձում է ապատեղեկատվությամբ խեղաթյուրել Իրանի մոտեցումները՝ հայ-իրանական հարաբերությունները խաթարելու նպատակով։ Ոսկանյանի մեկնաբանությամբ՝ իրանցի պաշտոնյաների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը աջակցություն հայտնելն այլ համատեքստ ունի և, ըստ էության, ուղերձ է ադրբեջանական կողմին առ այն, որ Ադրբեջանն էլ իր հերթին պիտի հարգի Իրանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, որովհետև գաղտնիք չէ, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ։ Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ դեպքում չի ենթադրում Արցախի ներկայություն այդ ամբողջականության շրջանակներում, որովհետև Արցախն այդ ամբողջականության մաս երբևիցե չի եղել։

Էմմա Բեգիջանյանն էլ ասում է, որ պետք չէ մեծ կարևորություն տալ այնպիսի հայտարարություններին, ինչպիսին Իրանի զինուժի գլխավոր շտաբի պետի հայտարարությունն էր, որովհետև նման հայտարարություններ նախկինում էլ են եղել, բայց դա պետք չէ համարել փոփոխություն Իրանի դիրքորոշման մեջ։

«Իրանցիները միշտ ասել և շարունակում են պնդել, որ իրենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակից են։ Իրենք երբեմն հայտարարում են, թե պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի չորս բանաձևերը իրագործվեն, այսինքն՝ հայկական զորքերը դուրս բերվեն «գրավյալ տարածքներից»։ Կան նաև շատ խիստ մոտեցումներ պահպանողական իսլամիստների կողմից՝ կրկին Ադրբեջանի օգտին։ Բայց դրանք կարևոր չեն։ Կարևորը պաշտոնական տեսակետն է, որը հիմնականում սա է․ իրանցի պաշտոնյաներն իրենց բոլոր հանդիպումներում շեշտում են Իրանի աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Ինչ վերաբերում է Բաղերիի հայտարարությունից հետո առաջացած լրատվական խառնաշփոթին, ապա պետք է նկատել, որ դա եզակի դեպք չէ, ուրիշ դեպքեր էլ են եղել։ Պետք չէ դա շատ կարևորել, որովհետև այդպիսի դեպքեր եղել են նաև անցյալում, բայց բոլոր դեպքերում դա չպետք է համարել փոփոխություն Իրանի դիրքորոշման մեջ։ Հնարավոր է, որ ադրբեջանցիները խեղաթյուրած լինեն նրա խոսքերը, և նաև չի բացառվում, որ նա իրոք նման բան ասել է»,- մեկնաբանեց Բեգիջանյանը։

Ինչպե՞ս զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները

Հայ-իրանական օրակարգի մյուս կարևոր հարցն, իհարկե, երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցն է։ Հայաստանի և Իրանի միջև տարբեր մակարդակներում կազմակերպվող գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում կողմերը նշում են, որ Հայաստանն ու Իրանը ունեն բարիդրացիական, բարեկամական, քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, սակայն տնտեսական համագործակցության ծավալները չեն համապատասխանում այդ մակարդակին։ Այս հանգամանքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձանագրեցին նախորդ տարվա սեպտեմբերին Նյու Յորքում կայացած իրենց հանդիպմանը։ Բայց ինչպե՞ս զարգացնել տնտեսական հարաբերությունները, մեծացնել առևտրի ծավալները։ Վերջին տարիներին, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, երկկողմ առևտրաշրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև տատանվում է 200 մլն դոլարի սահմաններում։ 2011-ին այն հասել է 323 միլիոնի, սակայն հետագա տարիներին անկում է ապրել։

Անդրադառնալով հարցին՝ ՄԱՀՀԻ փորձագետ Է․ Բեգիջանյանը նշեց, որ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար հայկական կողմը պիտի փորձի աշխատել առաջին հերթին Իրանի մասնավոր սեկտորի հետ, բարենպաստ պայմաններ ստեղծել իրանցի ներդրողների համար, որովհետև ներդրումները սովորաբար կամ հիմնականում արվում են հենց մասնավոր սեկտորի կողմից։

«Պետք չէ հույս դնել պետության ներդրումների վրա։ Պետք է պայմաններ ստեղծել, որ Հայաստանը իրանցի ներդրողի համար գրավիչ լինի։ Հայաստանում մինչև հիմա իրանցիները ներդրումներ չեն արել»,- ասաց փորձագետը՝ բերելով հարևան Վրաստանի օրինակը, որը թվում է, թե լինելով այսպես ասած՝ արևմտամետ՝ պիտի որ շատ բարյացակամ տրամադրված չլիներ Իրանի նկատմամբ։ Բայց իրականում Վրաստանում թիրախային աշխատում են իրանցի ներդրողների վրա՝ ստեղծելով լավ պայմաններ, բացելով հատուկ կայքեր պարսկերեն լեզվով, որոնք պատմում են Վրաստանի, Վրաստան-Իրան փոխհարաբերությունների պատմության մասին, տալիս են տարբեր տեղեկություններ՝ փորձելով գրավել իրանցի գործարարներին։

«Երբ մտնում ես նմանատիպ կայքեր՝ անմիջապես քեզ ողջունում են, ասում են՝ ինչո՞վ կարող ենք քեզ օգնել։ Նրանք փորձում են գրավել իրանցիներին։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Սա ամենապարզունակ օրինակն է։ Մենք որևէ բան չենք արել իրանցի ներդրողներին գրավելու համար։ Մինչև վերջերս ասում էին՝ կոռուպցիան է խանգարում և այլն։ Բայց եթե ստեղծվեն բարենպաստ պայմաններ, ստեղծվի դաշտ՝ ինձ թվում է, որ տնտեսական փոխհարաբերությունները կզարգանան։ Իսկ առայժմ փաստն այն է, որ Իրանի մասնավոր ներդրումները Ադրբեջանում ավելի շատ են, քան Հայաստանում։ Պետք չէ հույս դնել պետական ներդրումների վրա։ Տնտեսությունը պետական ներդրումների վրա չի կառուցվում»,- եզրափակեց իրանագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում