Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ թուրքմենական գազի համար

Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը ուշագրավ հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017-ի առաջին աշխատանքային օրը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի դեսպաններին: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությանը, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում հարաբերությունների զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին: Ըստ էության, խոսքը գազային համագործակցության զարգացման մասին է, որում շահագրգռված են թե՛ հայկական, թե՛ իրանական ու թե՛ թուրքմենական կողմերը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, մեկնաբանելով հարցը, ասում է, որ Թուրքմենստանը իր գազի պաշարները այլ երկրներ արտահանելու խնդիր ունի և դիտարկում է տարանցել գազը Իրանի ու Հայաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի տարածքով, քանի որ վերջինիս հետ մի շարք լուրջ խնդիրներ ունի:

161319

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նաև նշեց՝ միայն խրախուսանքի է արժանի հայկական կողմի, մասնավորապես ՀՀ կառավարության այս նախաձեռնողականությունը՝ միտված Հայաստանի էներգետիկ քաղաքականության նաև հավասարակշռմանն ու դիվերսիֆիկացմանը:

– Պարոն Ոսկանյան, ի՞նչ գործոններ են, Ձեր գնահատմամբ, խթանել երեք երկրների միջև այս բանակցություններին և Հայաստան-Իրան-Թուրքմենստան ձևաչափի ձևավորմանը:

– Ըստ էության, Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումից հետո ընկած ժամանակահատվածում բավական ակտիվ քայլեր են ձեռնարկվել թե՛ իրանական և թե՛ հայկական կողմից ոչ միայն իր երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, այլև կազմակերպելու համագործակցության նոր ձևաչափեր, և այդ ձևաչափերից մեկը, անշուշտ, Հայաստան-Իրան-Թուրքմենստան փոխգործակցությունն է, որի առաջնահերթ նպատակը գազային ոլորտում հարաբերությունների զարգացումն է: Թուրքմենստանը դասվում է գազային զգալի պաշարներ ունեցող երկրների շարքին, բայց խնդիրներ ունի այդ գազը դեպի արևմուտք արտահանելու առումով, և թուրքմենական գազը Իրանի տարածքով, Հայաստանի միջոցով, այնուհետև դեպի Վրաստան ու Սև ծով, հետագայում, ինչու չէ, նաև դեպի եվրոպական որոշ երկրներ, մասնավորապես Հունաստան և Բուլղարիա արտահանելու հեռանկարը չափազանց հրապուրիչ է: Այս համատեքստում, կարծում եմ, Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ դերակատարություն ստանձնելու նման եռակողմ գործակցության նոր ձևաչափի շրջանակներում, չափազանց կարևոր են և շահավետ:

Խնդիրը արդիական է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում ևս քննարկումներ են եղել այդ մասին, և Իրանի նախագահն ինքն էլ նշեց այս հարցի մասին: Բնական է, որ Հայաստանը հնարավորություն ունի օգտագործելու իր տարածքը, որը մենք սովորաբար դիտարկում ենք՝ որպես փակուղային, բայց որը կարող է դառնալ նաև խաչմերուկային՝ համակարգելու և մասնակցելու համագործակցության այս ձևաչափին, որը ձեռնտու է բոլոր երեք երկրներին՝ թե՛ թուրքմենական, թե՛ իրանական կողմերին և բնական է, նաև հայկական կողմին:

Կա մի կարևոր և մեզ համար նպաստավոր հանգամանք: Պետք է հաշվի առնել, որ Թուրքմենստանը Ադրբեջանի հետ խնդիրներ ունեցող երկրների շարքին է դասվում: Ըստ էության, Ադրբեջանը խնդիրներ ունի իր գրեթե բոլոր հարևանների, այդ թվում նաև Կասպից ծովի ավազանի երկրների հետ: Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև խնդիրներ կան թե՛ Կասպից ծովի բաժանման շուրջ և թե՛ տարաձայնություններ նավթագազային ռեսուրսների պաշարների և դրանց պատկանելիության վերաբերյալ: Այս համատեքստում, Հայաստանը, Իրանը և Թուրքմենստանը պիտի նախանշեն և իրացնեն սեփական օրակարգը, իսկ դրա իրացումով մենք ոչ միայն մեր տնտեսական հնարավորություններն ենք ավելացնում, այլև բարձրացնում ենք մեր անվտանգության մակարդակը, քաղաքական, աշխարհաքաղաքական դերակատարությունը տարածաշրջանում՝ նաև ի հեճուկս մեր հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող որոշ երկրների: Բայց կրկնեմ՝ առաջնայինը մեր սեփական օրակարգն իրացնելն է, այլ ոչ թե ի հեճուկս գործելը, ինչին էլ ակնհայտորեն միտված է եղել վերջին հանդիպումը:

– Ռոհանին Երևանում հայտարարեց, որ Իրան-Հայաստան բանակցությունների հարցերից մեկը իրանական արտահանման զարգացումն է դեպի Հայաստան: Եթե այսօր նմանատիպ հարց է քննարկվում, նշանակում է՝ իրոք կա՞ իրանական, թուրքմենական գազը տարանցելու լուրջ հեռանկար: Կարծում եք՝ այժմ աշխատանքներ կատարվո՞ւմ են այս ուղղությամբ, թե՞ գործընթացը դեռևս բանակցությունների փուլում է:

– Կարծում եմ՝ բանակցային փուլի ավարտից հետո համաձայնության կայացման դեպքում մանրամասների մասին համապատասխան տեղեկություն կտարածվի, պարզապես կա ևս մի կարևոր հանգամանք. ժամանակին՝ Հայաստանի անկախության առաջին տարիներին, մեր երկիրը լրջորեն համագործակցել է Թուրքմենստանի հետ՝ նաև գազային ոլորտում, և Հայաստանն ունի լավ կապեր և փորձառություն թե՛ Թուրքմենստանի հետ՝ մի կողմից և թե՛ Իրանի հետ՝ մյուս կողմից, հետևաբար նման ներուժի և հարաբերությունների առկայության պայմաններում պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ մեզ համար նոր, շահավետ ձևաչափեր կազմավորելու նպատակով: Հայաստանը արդեն իսկ ունի մշակված քառակողմ ձևաչափ էլեկտրաէներգետիկ ոլորտում՝ Ռուսաստան-Իրան-Հայաստան-Վրաստան, եռակողմ ձևաչափ գազային ոլորտում՝ Վրաստան-Հայաստան-Իրան, և նման «անսպասելի» ձևաչափի ի հայտ գալը և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը, կարծում եմ, զգալիորեն լրջացնում է նաև մեր երկրի և նրա հնարավորությունների ընկալումը տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է մանրամասներին, ապա դրանք, ըստ ամենայնի, կհանրայնացվեն գործարքների կայացման զանազան փուլերի ընթացքում, բայց այն նախաձեռնողականությունը, որը դրսևորում է հայկական կողմը, ի դեմս ՀՀ կառավարության, միայն խրախուսանքի է արժանի:

– Այս նախաձեռնությունը կարո՞ղ է կապված լինել Վրաստանի և «Գազպրոմ»‑ի միջև վերջին շրջանում ընթացող բանակցությունների հետ: Վրաստանը և Ռուսաստանը բանակցում են դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման պայմանների շուրջ:

– Չեմ կարծում, թե երկու գործընթացները ուղղակի կապ ունեն իրար հետ, բայց մեր տարածաշրջանում, անշուշտ, զանազան էներգետիկ շահեր կան և դրանք կարող են անուղղակիորեն ազդել մեկը մյուսի վրա: Այս իմաստով, Հայաստանը, իմ կարծիքով, վարում է բավական խելամիտ քաղաքականություն, որը միտված է ոչ թե տարածաշրջանում առկա շահերի բախում առաջացնելուն՝ ներառյալ էներգետիկ ոլորտը, այլ այդ շահերի համադրմանը: Հաշվի առնելով այն հսկայական ներկայությունը, որն ունի ռուսական կողմը տարածաշրջանում, Հայաստանի նման քաղաքականությունը ամենաարդյունավետն է և ամենախելամիտը, որովհետև ուղղակի շահերի բախում առաջացնելու պարագայում մենք կունենանք բավական բարդ և անկանխատեսելի իրավիճակ, ուստի դրանց համադրման ներկա չափավորական ուղեգիծն առկա պայմաններում լիովին արդարացված է և բխում է անխտիր բոլոր խաղացողների շահերից: Մեր երկու հարևանները ցուցաբերում են ակնհայտ թշնամական գործելաոճ՝ շրջափակման մեջ պահելով մեր երկիրը և խոչընդոտելով մեր բնականոն զարգացման անհրաժեշտությունը: Նման պայմաններում մեզ թույլատրելի պետք է լինի այն, ինչը գուցե և թույլատրելի չդիտարկվի այլոց համար, քանզի մենք լուծում ենք մեզ համար ուղղակի կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում