Sunday, 05 07 2026
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում

Ինչպես է լեգենդար Դոն Քինգը «սպանել» հայտնի հայ բռնցքամարտիկին

Ամերիկան ներկայացնող հայտնի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը նախօրեին հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Մարտիրոսյանը միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ էր: 32-ամյա հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 41 մենամարտ, որոնցից 36-ում հաղթանակ տարել, մեկ մենամարտ ավարտել ոչ-ոքի և կրել 4 պարտություն:

Երկրպագուների համար անսպասելի որոշումից հետո Մարտիրոսյանը հայտարարել է, թե ինչն է ռինգից հեռանալու գլխավոր պատճառը: «Հասկանում եմ, որ շատերի համար որոշումս անսպասելի էր և հիասթափեցնող: Ինձ համար ևս դժվար է հեռանալ բռնցքամարտից, բայց կյանքում լինում են նաև ծանր դրվագներ, որոնց հետ պետք է համակերպվել: Ես պայմանագիր էի կնքել լեգենդար Դոն Քինգի հետ՝ հույս ունենալով մենամարտել և նոր հաղթանակներ կերտել: 2 տարվա ընթացքում ես անցկացրի ընդամենը մեկ մենամարտ՝ մրցելով Գենադի Գոլովկինի հետ: Ավելին, մենամարտից միայն 2 շաբաթ առաջ ինձ հայտնեցին, որ պետք է ռինգ դուրս գամ: Դա նախապես մտածված քայլ էր, որի նպատակը ինձ հարված հասցնելն էր: Այնուամենայնիվ, ես համաձայնեցի մենամարտել, քանզի սիրում եմ մենամարտել: Ես չվախեցա և առանց պատրաստվելու արեցի հնարավորը հաղթելու համար: Դոն Քինգը «սպանեց ինձ», սպանեց երազանքներս»,- հայտարարել է Մարտիրոսյանը:

Նշենք, որ Գոլովկինը բռնցքամարտի WBA-ի, WBC-ի, IBF-ի և IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն է: Նա ղազախական բռնցքամարտի կենդանի լեգենդ է, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացնելով 39 մենամարտ՝ տարել է 38 հաղթանակ, որոնցից 34-ը՝ նոկաուտով:

Դեռևս մենամարտից առաջ մամուլը գրում էր, որ Դոն Քինգը, նվեր մատուցելով Գոլովկինին, ցանկանում է ոչնչացնել Վանես Մարտիրոսյանին: Ավելի ստույգ՝ բոլորի համար պարզ էր, որ հայ բռնցքամարտիկը ի զորու չէ առանց պատշաճ նախապատրաստության դիմադրել մրցակցին: Արդեն 3-րդ ռաունդում Գոլովկինը նոկաուտի էր ենթարկել Մարտիրոսյանին՝ պաշտպանելով չեմպիոնի տիտղոսը:

Նշենք, որ Մարտիրոսյանը կարիերայի ընթացքում առաջին անգամ էր նոկաուտի ենթարկվել: Կարելի է ասել, որ Դոն Քինգը մեկ մենամարտով խաչ քաշեց Մարտիրոսյանի կարիերայի վրա: Նշենք, որ պրոմոութեր Քինգը պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենահայտնի ֆիգուրներից մեկն է: Նա եղել է այնպիսի բռնցքամարտիկների պրոմոութեր, ինչպիսիք են՝ Լենոքս Լյուիսը, Լարի Հոլմսը, Էվանդեր Հոլիֆիլդը: Ներկայում էլ Քինգը համագործակցում է ամենահայտնի բռնցքամարտիկների հետ:

Միևնույն ժամանակ Քինգը հայտնի է որպես մեծ «աֆերիստ»: Նա բազմիցս ֆինանսական պարտավորությունները չի կատարել բռնցքամարտիկների նկատմամբ, ինչի հետևանքով դատարանի որոշմամբ նրանից գումարներ են բռնագանձվել: Նրան անվանում են ամերիկյան բռնցքամարտի կնքահայրը:

1982 թվականին լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին հայց էր ներկայացրել Քինգի դեմ՝ պնդելով, որ պրոմոութերը չի վճարել Լարի Հոլմսի հետ մենամարտի պարգևավճարը, որը կազմել է 1.1 միլիոն դոլար: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Քինգը կապ է հաստատել Ալիի մտերիմ ընկերներից՝ Ջերեմի Շաբազի հետ: Քինգը Շաբազին է տվել ճամպրուկ, որում եղել է 50 հազար դոլար, և նամակ, որտեղ Ալիի հայցը հետ վերցնելու մասին փաստաթուղթ է եղել: Ըստ Շաբազի՝ Ալին, որը վատառողջ է եղել, ստորագրել է փաստաթուղթը և վերցրել 50 հազար դոլարը:

Պրոմոութերական գործունեության ընթացքում Դոն Քինգը կազմակերպել է 500 չեմպիոնական մենամարտեր, ինչը ֆանտաստիկ ցուցանիշ է: Այսօր յուրաքանչյուր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ երազում է համագործակցել Քինգի հետ: Թե ինչու լեգենդար բռնցքամարտիկը «սպանեց» Վանես Մարտիրոսյանի կարիերան՝ դժվար է ասել:

Նշենք, որ Մարտիրոսյանը միջին քաշային կարգում ԱՄՆ ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկն էր, որը ուներ երկրպագուների մեծ բանակ նաև աշխարհի տարբեր անկյուններում: Հայաստանում ծնված Մարտիրոսյանը ԱՄՆ է տեղափոխվել մանուկ հասակից: 2004-ին նա ԱՄՆ ազգային հավաքականի կազմում ելույթ է ունեցել Աթենքում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում: Արդեն 19 տարեկանում Մարտիրոսյանը սկսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան:

«Դոն Քինգի հետ պայմանագիր կնքելը կյանքիս կարևորագույն դրվագներից մեկն է: Ես երջանիկ եմ, միևնույն ժամանակ՝ հուզված: Վստահ եմ, որ Քինգը կարիերաս կտանի ճիշտ ուղղությամբ, և ես վերջապես կիրականացնեմ երազանքս ու կդառնամ աշխարհի չեմպիոն: Ես շնորհակալ եմ Քինգին նման հորիզոն բացելու համար»,- նման հայտարարություն Վանես Մարտիրոսյանն արել էր երկու տարի առաջ Քինգի հետ պայմանագիր կնքելուց հետո:

Նշենք նաև, որ Քինգին իր երազանքները սպանելու մեջ մեղադրելուց առաջ՝ փետրվարի 4-ին, Մարտիրոսյանը հանդես էր եկել մեկ այլ հայտարարությամբ. «Ես հեռանում եմ բռնցքամարտից։ Շնորհակալություն Դոն Քինգին։ Ես դեռ շատ բան կարող եմ տալ այս մարզաձևին: Հիմա Դոն Քինգի շնորհիվ աշխատելու եմ որպես մարզիչ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում