Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայաստանի դարպասապահը

Օպերայի և բալետի թատրոնի արտիստների քայլը, կարելի է ասել, ամենավառ քայլերից մեկն էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում: Իհարկե, պայքարը մրցույթ չէ, որտեղ պետք է գնահատվեն ամենաօրիգինալ կամ վառ, կամ ամենաազդեցիկ քայլերը, բայց ներկայումս ծավալվող շարժումն իսկապես աչքի է ընկնում մի առանձնահատկությամբ՝ ըստ էության առանձին-առանձին, բայց բոլորը կատարում են նույն բանը, պայքարում են նույն նպատակի համար: Այսինքն, թատրոնի աշխատակիցների քայլը՝ լքել ներկայացումը, դիմել գործադուլի և դուրս գալ բողոքի, ըստ էության ամենևին էլ շարժման ակտիվիստների նախաձեռնությամբ պլանավորված քայլ չէր: Այդ քայլը անակնկալ էր բոլորի համար, սակայն իր չպլանավորվածությամբ հանդերձ՝ այն հանդիսացավ ընդհանուր շարժմանը թափ հաղորդող, էներգետիկա հաղորդող իրադարձություն:

Եվ սա ամենահատկանշական պահերից մեկն է, որ առկա է կենսաթոշակային պարտադիր համակարգի դեմ պայքարում: Եվ որպես մոդել, որպես մանրակերտ՝ այս պայքարը կարող է դիտարկվել արդեն առավել լայն խնդիրների համար հասարակական պայքարի մշակման, մոդելավորման կոնտեքստում:

Ինչպես հասնել մի իրավիճակի, երբ կլինի բոլորին միավորող առարկայական նպատակ, երբ ամեն մեկը, ամեն խումբ ու նախաձեռնություն, ամեն անհատ յուրովի կանի ինչ-որ քայլ, որը ինքնաբերաբար կնպաստի ընդհանուր նպատակին հասնելու հավաքական գործընթացին: Առայժմ Հայաստանի հասարակական օրգանիզմում տեղի է ունենում հակառակ պրոցեսների մի շղթա, երբ ամեն անհատի, նախաձեռնության, խմբի և կուսակցության գործողությունները հանրությանը շեղում են, փոշիացնում են հանրության պոտենցիալը և շեղում ընդհանուր նպատակից, ընդհանուր գործընթաց ձևավորելու և այդ գործընթացը ողնաշարավորելու հնարավորություններից:

Կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի այս շարժումն արժեքավոր է ոչ միայն կոնկրետ հարց լուծելու հնարավորության տեսանկյունից, որը հուզում է Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների, այլ նաև Հայաստանի ճակատագրի համար կարևոր այլ խնդիրների համար պայքարի տեսանկյունից՝ որպես դիտարկման համար կարևոր մոդել: Եթե հասարակության ուղեղային կենտրոնները կարողանան հասնել առկա մոդելի պրոյեկցմանը առավել լայն և ընդգրկուն քաղաքական բնույթ ունեցող խնդիրների, մասնավորապես՝ Հայաստանում համակարգային փոփոխությունների համար պայքարի վրա, ապա արդյունքը կարող է տեսանելի լինել շատ արագ:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ առկա գործընթացը չի դիտարկվում որպես լայն պայքարի մոդելային նախատիպ: Եվ այս իմաստով մենք գործ ունենք հայաստանյան հասարակության ամենամեծ բացերի հետ: Այդ քննարկումն ու դիտարկումը չեղավ Մաշտոցի պուրակի հաջողված պայքարի պարագայում, չեղավ «100 դրամ»-ի շարժման պարագայում: Այդ իրադարձությունները հպանցիկ եղան ու անցան, իսկ հանրությունը որևէ փորձ չարեց դրանց վերամոդելավորման: Այսինքն, այստեղ առկա է «ուղեղային կենտրոնների» բացակայության խնդիրը, որտեղ հավաքված մարդիկ կկարողանան իրականացնել հաջողված, և ինչու չէ՝ նաև անհաջող, անարդյունավետ օրինակների հանգամանալից զննությունը և հարկ եղած դեպքում մոդելավորումն ու վերամոդելավորումը:

Հասարակության համար այդ «ուղեղային կենտրոնները» դարձել են անհրաժեշտություն: Առանց դրանց, քաղաքացիական հասարակության հասունացման գործընթացն էապես դանդաղելու է: Այդ հանրույթը կայացել է, սակայն արդեն այսօր նկատելի է հասունացման լուրջ խնդիր: Այդ խնդիրը չլուծելու պարագայում այդ համակարգին էլ սպասում է կուսակցական համակարգի ճակատագիրը, այսինքն՝ լճացում և տեղապտույտ, ժամանակի ընթացքում համարժեքության ու հնարամտության կորուստ: Դա կլինի ամենավտանգավորը Հայաստանի համար, մոտավորապես հավասարազոր, ասենք, ֆուտբոլային մի վիճակի, երբ սխալվում է դարպասապահը: Հայաստանում, այսպես ասած, պայմանական հարձակվողները, կիսապաշտպաններն ու պաշտպանները արդեն սխալվել են՝ ստեղծելով Հայաստանի դարպասին գրեթե անխուսափելի գոլի սպառնալիք: Քաղաքացիական հանրույթը վերջին խաղացողն է՝ դարպասապահը, որի սխալից հետո այլևս Հայաստանի դարպասի գրավումը անդառնալի կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում