Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին:
«Լեոն պատրաստ է խաղալ և արդյունք ապահովել թիմի համար: Ինչ վերաբերում է պայմանագրին, ապա ես արդեն ասել եմ, որ ցանկանում ենք, որ նրա աշխատավարձը համապատասխանի կարգավիճակին:
Բայց հիմա Լեոն պետք է մտածի խաղի մասին: Պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք ֆուտբոլի վրա»,- հայտարարել է Բարտոմեուն:










































