Չինաստանի ոստիկանությունը զանգվածային խուզարկություններ ու կալանավորումներ Գունադուն նահանգի Դունգուան քաղաքի հասարակաց է արել տներում: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Գործողությանը մասնակցել է ավելի քան 6700 ոստիկան: Իրավապահներն այցելել են հարյուրավոր կետեր, որտեղ հրավիրվել են մարմնավաճառներ, կամ որոնք օգտագործվել են որպես հասարակաց տներ:
Խուզարկություններ են տեղի ունեցել հյուրանոցներում, սաունաներում, մերսման սրահներում ու կարաոկե-բարերում:
Արդյունքում ձերբակալվել է 67 մարդ, փակվել է 12 հաստատություն, որոնցում աշխատել են մարմնավաճառներ:
Տեղի ոստիկանության 2 ղեկավարի ժամանակավորապես ազատել են պաշտոնից:
Դունգուանում ապրում է ավելի քան 8 մլն մարդ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ մոտ 300 հազար մարդ ներգրավված է սեքսուալ ինդուստրիայում:
Մարմնավաճառությունը Չինասանում արգելված է 1949-ից:







































