«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ավագ Ռոյ Կինը համամիտ է գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ, ով պատրաստվում է ամռանը էական փոփոխություններ կատարել թիմի կազմում:
Կինի կարծիքով` Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերին հատվածում տեղ զբաղեցնելու համար ակումբին 5-6 նոր ֆուտբոլիստներ են հարկավոր:
«Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին 5-6 նոր ֆուտբոլիստներ են հարկավոր: Եթե ամռանը տեղի ունենան այդ փոփոխությունները, պետք է դրանք ոգևորությամբ ընդունվեն: Հավանաբար, միայն այդ կերպ թիմը կարող է տեղ զբաղեցնել մրցաշարային աղյուսակի վերին հատվածում»,- itv.com-ը մեջբերում է Ռոյ Կինի խոսքերը:



































