Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի խորթ քրոջը՝ Նենսի Մոութսին, մահացած են գտել Լոս Անջելեսի իր տանը, հայտնում է CNN-ը:
Կնոջը գտել են իր լոգարնի հատակին ընկած: Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են 37-ամյա Մոութսի մահը:
Նախնական պատճառոներով՝ կինը մահացել է դեղամիջոցների չարաշահման հետևանքով:
«Նա որոշ խնդիր ուներ առողջության հետ: Նրա մարմնում հայտնաբերվել են դեղամիջոցներ» հայտնել են ոստիկանությունից:
Կատարվում է քննություն՝ պարզելու նրա մահվան պատճառները:
Մոութսը ծնվել է Ջուլիա Ռոբերթսի մոր երկրորդ ամուսնությունից:








































