Ամերիկյան Google ընկերությունն առաջին անգամ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը աշխարհում ամենաթանկարժեք ընկերությունների ցանկում՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Google-ի ակտիվները երկրորդ հորիզոնականից դուրս են մղել ExxonMobil նավթային ընկերությանը: Երկուշաբթի ԱՄՆ բորսաներում վաճառքի արդյունքներով Google-ի շուկայական կապիտալիզացիան հասել է 394 միլիարդ դոլարի, իսկ ExxonMobil-ի կապիտալիզացիան՝ 388 միլիարդ դոլարի:
Աշխարհում ըստ շուկայական կապիտալիզացիայի՝ ամենաթանկարժեք ընկերությունների ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Apple-ը՝ 472 միլիարդ դոլար:








































