Գերմանական GROHE ընկերությունը մշակել է նոր ինովացիոն խոհանոցային ծորակ, որը թույլ կտա ակնթարթորեն թեյ կամ սուրճ պատրաստել` առանց ջուրը թեյնիկում եռացնելու անհրաժեշտության:
Ծորակը միանում է տաքացուցիչին և եռման վիճակում պահում 3-6 լիտր ֆիլտրված ջուր` պատրաստ ցանկացած պահի օգտագործման համար: Իր ավանդական գործառույթների հետ մեկտեղ (սառը և տաք ջուր տալը) ծորակն օգտագործվում է նաև արագ կերպով մակարոն, ապուր կամ այլ բան պատրաստելու համար:
Օգտագործման ժամանակ այն անվտանգ է և թույլ չի տալիս այրվել:
Այս մասին գրում է Kedem.ru կայքը:











































