Thursday, 18 06 2026
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

Մխիթարյանն Օբամեյանգի պես չէ. Միքին ավելի զուսպ ու համեստ է. Նիդերեր. Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փետրվարի 8-ին տեղի ունեցած Բրեմենի «Վերդեր»-ի դեմ մրցավեճում ընդհատեց իր 1066 րոպե ձգվող գոլային երաշտն` այդ խաղում դառնալով դուբլի հեղինակ, իսկ Յուրգեն Կլոպի թիմը հաղթանակ տոնեց 5:1 հաշվով:

Sport-express.ru-ն հարցազրույց է ունեցել գերմանական հանրահայտ Bild պարբերականի լրագրող Հեյկո Նիդերերի հետ, ով մշտապես գրում է դորտմունդյան ակումբի մասին: Ներկայացնում ենք հարցազրույցի երկրորդ մասը:

Ի՞նչ կարծիք ունի նրա մասին Յուրգեն Կլոպը:

– Անընդհատ ընդգծում է, որ նա հրաշալի խաղացող է, որ արդարացված է նրա տրանսֆերը 27,5 մլն-ով ձեռք բերելը, քանի որ նա ֆուտբոլում կարող է անել ամեն ինչ: Մարզիչը Մխիթարյանին մշտապես բարձր է գնահատում, բայց ավելացնում է. նոր թիմին, նոր առաջնությանը և այլնին հարմարվելու համար ժամանակ է պետք:

Ի՞նչ մակարդակի գերմաներենի է տիրապետում Մխիթարյանը:

– Այդ լեզվով հարցազրույց չի տալիս: Բայց ջանասիրաբար սովորում է: Գերմաներեն մի փոքր խոսում է, բայց այդ լեզվով շփվել լրագրողների հետ, առայժմ չի կարողանում:

«Բորուսիա»-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերեց Բելգրադի «Պարտիզան»-ի 21-ամյա տաղանդավոր կիսապաշտպան Միլոշ Յոիչի տրանսֆերը: Նոր մրցակի՞ց է Մխիթարյանի համար:

– Ոչ ուղղակիորեն: Նա դեռ համեմատաբար երիտասարդ է, նրան, ամենայն հավանականությամբ, հարմարվելու համար ավելի շատ ժամանակ պետք կգա: Ենթադրվում է, որ դորտմունդցիների կազմում առաջին անգամ կխաղա հաջորդ շաբաթ` որպես ջոկեր: Իհարկե, նա կարող է զարգանալ այնպես, որ ի վերջո Մխիթարյանին մրցակցություն ստեղծի: Բայց, կարծում եմ, դա անմիջապես չի լինի:

Ինչպե՞ս են Մխիթարյանին վերաբերվում դորտմունդցի երկրպագուները:

– Լավ: Միքին այնպիսի մարդ չէ, ինչպիսին, օրինակ` Օբամեյանգը, ով իր վրա ուշադրություն է հրավիրում սանրվածքով, մեքենայով: Մխիթարյանն ավելի զուսպ ու համեստ է… Երկրպագուները նրան հարգում են, որովհետև հաճախ է ցույց տալիս լավ ֆուտբոլ: Իհարկե, կարելի է ասել, նրան բարդ ժառանգություն է բաժին հասել… Մարիո Գյոտցեն Դորտմունդի գլխավոր աստղերից մեկն էր, նրան շատ էին սիրում` մինչ այն, քանի դեռ չէր տեղափոխվել «Բավարիա»:

Բայց խաղաոճով Մխիթարյանը մի փոքր տարբերվում է…

– Այո: Իմ կարծիքով` նա ավելի դասական 10 համար է: Մխիթարյանը խաղադաշտի կենտրոնում, փաստորեն, ռեժիսոր է, առավել հաճախ է փոխանցումներ կատարում: Գյոտցեն ավելի շատ միտված էր հարձակմանը, այդ թվում` իր դրիբլինգի շնորհիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում