Լեգենդար ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսին պատկանող Quantum Endowment ներդրումային հիմնադրամը 2013-ին աշխատել է 5.5 մլրդ դոլար: Դա դարձել է նրա պատմության մեջ երկրորդ լավագույն տարեկան ցուցանիշը՝ գրում է The Financial Times-ը:
Արդյունքում այժմ Սորոսի ղեկավարած հիմնադրամը վերադարձրել է համաշխարհային առաջատարությունը որպես հեջ հիմնադրամների գոյության ողջ ժամանակակից պատմության մեջ ամենաշահութաբերը:
Quantum Endowment-ը, որի ակտիվները հասնում են 28.6 մլրդ դոլարի, 2011 թվականից փակ է արտաքին ներդրողների համար և ներդրումներ է ընդունում միայն Սորոսին մոտ անձանցից: Դրանով իսկ նրան հաջողվեց խուսափել հեջ հիմնադրամների աշխատանքի խիստ սահմանափակումներից, որոնք պարտադրվում են ամերիկյան Dodd-Frank բարեփոխմամբ (Ուոլ Սթրիթի բարեփոխման և սպառողների պաշտպանության մասին օրենք):







































