Սիրիայի հյուսիսում՝ Համա քաղաքի Մաան բնակավայրում, զինված ծայրահեղականները դաժան հարձակում են գործել կանանց վրա: Այս մասին հաղորդում է SANA սիրիական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել տասը կին, որոնց մարմիններն այլանդակել են և հանել հանրային ցուցադրման:
The Daily Star լիբանանյան պարբերականի տվյալներով՝ հարձակումն իրագործել են «Ջունդ Ալ-Աքսա» իսլամիստական խմբավորման գրոհայինները: Պարբերականը հաղորդում է, որ Մաանում, որտեղ բնակվում են ալավիներ, ծայրահեղականների գործողությունների հետևանքով զոհվել է 20 մարդ:










































