Իտալացի հանրահայտ հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն կարող է վերադառնալ Եվրոպա:
39-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Լիդս»-ը: Վերջերս անգլիական ակումբը ձեռք է բերել իտալացի մեծահարուստ Մասիմո Չելիննոն: Նա ցանկանում է Դել Պիերոյին ավստրալական «Սիդնեյ»-ից վերադարձնել Եվրոպա:
Դել Պիերոն պատրաստ է դիտարկել Չելինոյի առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Tuttosport պարբերականը:









































