Կանադայի կառավարությունը հայտարարել է քաղաքացիությանը վերաբերող օրենսդրությունը խստացնելու ծրագրերի մասին` հաղորդում է BBC-ն:
Մասնավորապես՝ առաջարկվում է կառավարությանը մեծ լիազորություններ շնորհել երկքաղաքացիություն ունեցող այն անձանց քաղաքացիությունից զրկելու հարցում, որոնք պետության հանդեպ կիրականացնեն ահաբեկչություն, լրտեսություն, հանցագործություններ:
Ավելի բարդ կդառնա նաև Կանադայի քաղաքացիություն ստանալը: Ներգաղթյալները դրա համար պետք է հանձնեն լեզվի (անգլերեն կամ ֆրանսերեն) և երկրի մասին թեստեր:








































