Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսի` ազգային ընտրանու կազմում հայտնվելու հնարավորությունների մասին:
«Բոլոր նրանք, ովքեր պարբերաբար դուրս են գալիս խաղադաշտ ու լավ ֆուտբոլ են ցուցադրում, համարվում են ազգային հավաքականի կազմում հայտնվելու թեկնածուներ: Չեմ ցանկանում առանձնացնել որևէ մեկին, ես խոսում եմ բոլոր նրանց մասին, ովքեր թիմում հայտնվելու հնարավորություններ ունեն:
Ինչ վերաբերում է Խեսեին, ապա նա նույնպես Իսպանիայի հավաքականում հայտնվելու թեկնածու է»,- ասել է Դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ի և «Ատլետիկո»-ի միջև երեկ տեղի ունեցած մրցավեճում Խեսեի խփած գոլն օգնեց մադրիդյան ակումբին` 3:0 հաշվով հաղթանակ տոնել Արքայական գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչում:
Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում դարձել է արդեն 9 գոլի հեղինակ:







































