Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսի ծառայություններով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մյունխենցիները չեն կարողանում համաձայնության գալ գերմանացի կիսապաշտպանի հետ, և նա կարող է ակումբային գրանցումը փոխել առաջիկա ամռանը:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Կրոսի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:








































