Saturday, 20 06 2026
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ

«Իմ քայլը» հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը միավորում են ռեսուրսները՝ հանուն կարիքավոր ընտանիքների բարեկեցության ապահովման

Երեւան, 22 հունվարի, 2019 թ.: Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը եւ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը ստորագրեցին հուշագիր՝ առավել խոցելի ընտանիքների բարեկեցությանն ուղղված համագործակցության վերաբերյալ: Երկու կազմակերպությունները համատեղ պիլոտային ծրագրի շրջանակներում կաշխատեն 15 առավել խոցելի ընտանիքների հետ՝ նպատակ ունենալով բարելավել այդ ընտանիքների կյանքի որակն ու ստեղծել կարողություններ նրանց ինքնաբավության համար:

««Իմ քայլը» հիմնադրամի ստեղծման օրից բազմաթիվ դիմումներ են ստացվել ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներից: Նրանց մի մասը տեղավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոչով քաղաքացիների տրամադրած բնակարաններում: Սակայն մեզ համար սկզբունքային էր այդ ընտանիքների այսրոպեական խնդիրների լուծումից զատ, ապահովել երկարաժամկետ լուծումներ, այն է՝ նրանց զինել կարողություններով, որ ինչ-որ պահից սկսած իրենք ի վիճակի լինեն ինքնուրույն առաջ շարժվել՝ հաղթահարելով աղքատությունը: Եվ հենց այստեղից էլ ծագեց Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցելու գաղափարը»,- ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Երկու կազմակերպությունների մասնագետներից կազմված թիմը 2018թ.-ի դեկտեմբերին այցելել է ծրագրի շահառու բոլոր ընտանիքներին՝ կատարելով կարիքների գնահատում: 15 ընտանիքներից 5-ի հետ իրականացվելու է սոցիալական աշխատանք, իսկ 10 ընտանիքի հետ կազմակերպությունները կաշխատեն «Ավարտական մոտեցում» (Graduation Approach) մեթոդաբանությամբ: Սա առավել խոցելի ընտանիքների հետ աշխատելու միջազգայնորեն ընդունված մոդել է, որի շրջանակներում կատարվում է ընտանիքների կարիքների գնահատում և կազմվում է ընտանիքների զարգացման անհատական պլան: Պլանը ներառում է մի շարք միջամտություններ՝ մասնագետների աջակցություն, կյանքի հմտությունների ուսուցում, մասնագիտական վերապատրաստում և այլն: Այս միջամտությունների շնորհիվ ընտանիքը կանգնում է սեփական ոտքերի վրա և ձևավորում կայուն, կենսունակ տնային տնտեսություն:

«Վորլդ Վիժն Հայաստանն աղքատության մեջ ապրող ընտանիքների հետ աշխատանքում արդեն երկու տարուց ավել կիրառում է «Ավարտական մոտեցումը»: Հատկանշական է այն, որ այս մոտեցման շրջանակներում մասնագետները ոչ թե լուծում են ընտանիքների խնդիրները, այլ սովորեցնում են ընտանիքներին՝ ինքնուրույն լուծելու իրենց խնդիրները և պլանավորելու իրենց ապագան: Հույս ունենք, որ փորձարկման փուլի արդյունքներն ամփոփելուց հետո, մենք կկարողանանք պետական մարմիններին ցույց տալ մոտեցման արդյունավետությունը և առաջարկել այն օգտագործել սոցիալական ապահովության պետական քաղաքականության մեջ», – ասում է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Վորլդ Վիժն Հայաստանը և «Իմ քայլը» հիմնադրամը համատեղելու են մասնագիտական և ֆինանսական ռեսուրսները: Հաջողության դեպքում ծրագիրը կընդլայնվի և կներառի ավելի մեծ թվով կարիքավոր ընտանիքներ:

***

«Իմ քայլը» հիմնադրամը ստեղծվել է 2018 թ. հունիսին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից: Հիմնադրամի նպատակը առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության, մշակույթի եւ բնապահպանության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումն է, նման ծրագրերի օժանդակությունը, այդ ոլորտներում բարեգործությունը։ Հիմնադրամի առաքելությունն է նպաստել առողջ և ներառական հասարակության կայացմանը, որտեղ բոլորը կունենան իրենց ներուժն իրացնելու հավասար հնարավորություններ և պատասխանատվություն կստանձնեն իրենց և հանրության բարեկեցության ապահովման գործում։

Վորլդ Վիժնը Հայաստան է եկել 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո։ Հետագա տարիներին Վորլդ Վիժնի ծրագրերը փոխակերպվել և ճգնաժամային իրավիճակներին ուղղված հումանիտար առաքելությունից վերածվել են համայնքների զարգացման ծրագրերի։

Այսօր Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերն ուղղված են այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են՝ երեխաների վաղ մանկության հասակում լիարժեք աճն ու զարգացումը, բժշկական ծառայությունների բարելավումը, երեխաների պաշտպանությունն ու կրթությունը, աղքատության վերացումն ու կայուն եկամուտների ստեղծումը, ինչպես նաև երիտասարդների կենսունակության բարձրացումը։ Վորլդ Վիժնն աշխատում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում, ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքներում։ Կազմակերպության հովանավորության ծրագրերում գրանցված է շուրջ 35 000 երեխա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում