ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ծանոթանալով Չինաստանի պետական վիճակագրության վարչության տվյալների հետ՝ երկրում տնտեսական աճի մակարդակի վերաբերյալ, Պեկինին իրական պայմանավորվածության կոչ է արել:
«1990-ից ի վեր Չինաստանն ի ցույց է դնում ամենադանդաղ տնտեսական զարգացման ցուցանիշները՝ ԱՄՆ-ի հետ առևտրում լարվածության և նոր քաղաքականության պատճառով: Չինաստանի համար կարևոր է վերջապես իրական գործարք կնքել և դադարել այս ու այն կողմ նայել»,-Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:
Նշվում է, որ 2018-ին Չինաստանի տնտեսությունը 6.6 տոկոս աճ է գրանցել՝ ի տարբերություն նախորդ տարվա:









































