2018թ. Մեծ Բրիտանիայում դրոնները մոտ 120 անգամ վտանգավոր հեռավորության վրա են գտնվել ինքնաթիռներից՝ հաղորդում է The Times-ը՝ վկայակոչելով քաղաքացիական ավիացիայի կառավարչության հայտարարությունը:
Ըստ հայտարարության՝ այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 29% -ով:
Բրիտանիայի տրանսպորտի փոխնախարար Էլիզաբեթ Սագը նշել է, որ դրոնները կառավարող մարդկանց գործողությունները «ոչ միայն անպատասխանատու են, այլև անօրինական»: Նա հիշեցրել է, որ դրոնների օգտագործմամբ ինքնաթիռների համար սպառնալիք ստեղծելը քրեական հանցագործություն է:









































