Լեհաստանի ոստիկանությունն ավելի քան քսան մարդու է ձերբակալել, որոնց կասկածում են քաղաքապետերին, պետական վարչակազմի աշխատակիցներին, տեղական իշխանական մարմիններին և քաղաքական գործիչներին սպառնալու մեջ, հաղորդում է «Լեհական ռադիո»-ն:
Ավագ տեսուչ Անջեյ Բրովարեկը՝ ոստիկանության գլխավոր վարչությունից, ասել է, որ դատախազությանն արդեն հայտնել են ձերբակալվածների մասին:
«Խոսքը սովորական քննադատության կամ կարծիք հայտնելու մասին չէ, այլ շատ մարդկանց կյանքին կոնկրետ սպառնալիքի կամ սպանության սպառնալիքի մասին է: Վերջին օրերին առնվազն քսան մարդ է ձերբակալվել: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք համացանցում հաղորդագրություններ են հրապարակել, ինչպես նաև արտակարգ ծառայություններ զանգերի, որոնցում քաղաքապետերի և տեղական իշխանական մարմինների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվում»,-ասել է Բրովարեկը:
Ոստիկանությունը երախտագիտություն է հայտնել բոլոր քաղաքացիներին և ԶԼՄ-ներին՝ ապօրինի հրապարակումների և մեկնաբանությունների մասին տեղեկատվություն տրամադրելու համար:











































