Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Դոնեցկի «Շախտյոր»-ը, որը մասնակցում է SALZBURGERLAND CUP ընկերական մրցաշարին, այսօր իր երկրորդ հանդիպումն է անցկացնում:
Իսրայելի չեմպիոն Հայֆայի «Մաքքաբի»-ի հետ խաղի 5-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը: այս պահին ընթանում է երկրորդ խաղակեսը, և «Շախտյոր»-ն առջևում է 2:0 հաշվով: 56-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց ընդմիջումից հետո Հենրիկ Մխիթարյանի փոխարեն խաղադշտ դուրս եկած Տեյշեյրան:
Հիշեցնենք, որ «Հանքափորներ»-ն առաջին խաղում 3:1 հաշվով հաղթանակ տարան Ավստրիայի բրոնզե մեդալակիր «Աուստրիա»-ի նկատմամբ, և կրկին հանդիպման հաշիվը բացեց Հենրիկ Մխիթարյանը:








































