Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Գուտին հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանում ինչպես հարկն է տրամադրվել որոշիչ հանդիպումներին:
34-ամյա ֆուտբոլիստը, ով անցյալ ամռանը «Ռեալ»-ից տեղափոխվեց թուրքական «Բեշիքթաշ», համարում է, որ Լիոնել Մեսսին այդ կոմպոնենտով գերազանցում է Ռոնալդուին. արգենտինացին իր լավագույն խաղը ցուցադրում է հենց կարևորագույն հանդիպումների ժամանակ:
«Կրիշտիանուն մեծ ֆուտբոլիստ է, նա շատ խաղերի ելքեր է որոշում, սակայն կարևորագույն խաղերում, ի տարբերություն Մեսսիի, չի կարողանում իր լավագույն խաղը ցուցադրել: Իսկ լավագույն խաղացողներն իրենց դրսևորում են որոշիչ պահերին»,- Գուտտիի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:









































