Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց շարունակել են ակցիան:
Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանի շենքի առջեւ ակցիա իրականացնողները սակավաթիվ էին: Նրանք ասացին, որ հետեւել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին եւ չեն պատրաստվում ճանապարհ փակել:








































