Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը անդրադարձավ զորակոչի խնդիրներին. «Զինկոմիսարիատների քանակը գրեթե 4 անգամ կրճատվել է, և ունեմ տեղեկություն, որ այդ գործառույթը տրվելու է ՏԻՄ-երին: Իսկապե՞ս դա հավաստի տեղեկություն է»:
Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան ասաց. «Զինկոմները դարձան ժողովրդի գլխին պատուհաս ինչ-որ պահի, երբ սկսեցին հարստանալ. նրանք հարստանում էին նաև զորակոչի հաշվին»:
Պատգամավորն անդրադարձավ նաև վերջերս վերակազմավորված գերիների փոխանակման հանձնաժողովին և հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով են առաջադրվել հանձնաժողովների անդամները, ինչի վերաբերյալ, սակայն, Անդրանիկ Քոչարյանը տեղեկություն չուներ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































