Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր ելույթում հայտարարեց. «Դեսպաններ ունենք, որ քարտեզի վրա այդ պետության տեղը չեն իմացել, բայց վազելով գնացել դարձել են դեսպան: Շատ դեսպաններ դեսպանությունն իրենց համար վերածել են պարապ ինքնահիացման օթյակի և նույնիսկ փչացրել ՀՀ-ի և տվյալ պետության հարաբերությւոնները: Դեսպանները ինչ-որ ՍՊԸ չեն ներկայացնում, այլ պետություն»:
Նա անդրադարձավ նաև դպրոցների տնօրենների մրցույթին, ինչպես նաև եթերի հիմնահարցերին. «Դերասանները կոպեկների դիմաց ստիպված են նկարահանվել այդ այլանդակ սերիալներում և խաչ քաշել իրենց փառավոր անցյալի վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































