Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ մի կողմից՝ Գևորգ Գորգիսյանի ելույթից զգացվում էր, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անելիք չունի, քանի որ կա եվրաինտեգրման և ստեղծվել է նաև եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողով. «Մյուս կողմից՝ Արման Բաբաջանյանի ելույթից ես հասկացա, որ այնքան բան ունենք անելու, որ երևի թե նախատեսված 11 հոգին քիչ կլինի»:
Իգիթյանի խոսքով՝ ֆորմալ առումով Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, սակայն ոչ ֆորմալ առումով եղել են կտրուկ փոփոխություններ:
Մանրամասները՝ տեսանյութում:







































