Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի վերաբերյալ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ պատմական նշանակալի փոխըմբռնման հասնելու մասին: Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի՝ հունվարի 15-ին՝ մեկնաբանելով երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքները, հաղորդում է Sabah-ը:
«Ինձ թվում է, որ մենք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սիրիայի վերաբերյալ պատմականորեն կարևոր փոխըմբռնման ենք հասել ենք, և Թուրքիան իրենից կախված ամեն ինչ անելու է։ Մենք համաձայնեցինք հստակ քայլեր ձեռնարկել, որոնք թույլ կտան հնարավորինս արագ փոխադարձ առևտրի բնագավառում հասնելու 75 միլիարդ դոլարի շրջանառության»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաև հաստատել է Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի մտադրությունը: