Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Nabucco կոնսորցիումի նախագահ Ռեյնհարդ Միչեկը հաջորդ ամիս կայցելի Ադրբեջան։
Իր ադրբեջանական այցի շրջանակներում Միչեկը հուլիսի 14-ին ելույթ է ունենալու Բաքվի 5-րդ ամառային էներգետիկ դպրոցում, ինչը կազմակերպել են Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը։
Բացի այդ, Միչեկը մի շարք հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվեց հունիսի 8-ին մասնակցել Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած Nabucco գազատարի համաձայնագրի ստորագրմանը։ Ադրբեջանն այդ հարցում իր վերջնական դիրքորոշումը պետք է հայտնի այս տարվա հոկտեմբերի վերջին։