Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ երեկվա ելույթներին և մասնավորապես ասաց. «Ես ուզում եմ փարատել ԲՀԿ մեր գործընկերների կասկածները. մեր ելույթները ձեզ չեն ուղղված, այլ ուղղված են այն խմբակցությանը, որը չունի ԱԺ փոխխոսնակի թեկնածու, ուստի իրենց ձայներից է կախված, թե ով է ընտրվելու»:
Նրա խոսքով՝ իրենց «կռվի» մեջ ԲՀԿ-ն է մտնում և կռիվ անում իրենց հետ:
Նա նշեց, որ ԱԺ փոխխոսնակի ընտրության մեջ կա 3 ճանապարհ՝ ընտրել Մանե Թանդիլյանին, ընտրել Վահե Էնֆիաջյանին և երրորդ ճանապարհը՝ ազատ թողնել, և ով ում ուզում է ընտրի. «Կարող էիք նաև երեք խմբակցություններից ԱԺ մեկական տեղակալներ ընտրել»:
Մարուքյանը հավելեց, որ «Իմ քայլը» խմբակցության ԱԺ երկու փոխխոսնակների հետ կապված իրենց խմբակցության ընտրությունը կլինի ազատ:
Մանրամասները՝ տեսանյութում:










































