Monday, 13 05 2024
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի կրկնությունն է․ Փաշինյանը այլ բան է խոստացել

Շարունակվում են քննարկումները և քննադատությունները Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ միջոցառումների ծրագրի նախագծի շուրջ: Հաճախ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը, սկսած «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրից, հեղափոխությունից և վերջացրած ԱԺ արտահերթ ընտրություններով, պնդել է, որ անհրաժեշտ է ստեղծել հակակոռուպցիոն մեկ միասնական, անկախ, ունիվերսալ մարմին: Կարծիք կա, որ ներկայացված նախագիծն ավելի շուտ իրավապահ և կանխարգելիչ գործառույթներ իրականացնող մարմին ստեղծելու մասին է, քան ունիվերսալ անկախ մարմին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Ս. Քրմոյանի խոսքով՝ ռազմավարության նախագծում արտացոլվել է ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը, ընդ որում՝ հիշատկավել է թե՛ կանխարգելիչ գործառույթների իրականացումը, թե՛ իրավապահ համակարգը նոր ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու մասին: Միևնույն ժամանակ գործող ժամանակավոր, արդեն նախկին կառավարության ձևակերպումները տեղ են գտել ռազմավարության նախագծում: «Կարծում եմ՝ վարչապետի հայտարարությունները համապատասխան ձևաչափով տեղ կգտնեն նոր կառավարության ծրագրում, և անհրաժեշտության դեպքում նախագծում փոփոխություններ կկատարվեն,- նշեց Քրմոյանը: – Թե ինչ մոդելի մարմին պետք է լինի, դա քաղաքական որոշման հարց է, պետք է որոշվի վարչապետի գլխավորությամբ՝ կառավարության կողմից: Այս նախագիծը աշխատանքային փաստաթուղթ է, ներկայացվել է քաղհասարակությանը՝ կարծիքներ ստանալու համար: Մենք սպասում ենք կառավարության ծրագրին»:

Կ. Զադոյանի հավաստմամբ՝ ապրիլյան պատերազից հետո, երբ նախատեսվում էր հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնել, «Իրավաբանների հայկական ասոցիացիան» և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան նախկին կառավարությանը ներկայացրել են ճանապարհային քարտեզ, որտեղ առաջարկվում է անցնել կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնացված համակարգի՝ մասնագիտացված մարմնի միջոցով. առաջարկվել է երկու տարբերակ, առաջին՝ ստեղծել ունիվերսալ մարմին, որը կունենա կրթական, կանխարգելիչ և պատժի անխուսափելիության գործառույթ իրականացնելու իրավասություններ, և երկրորդ՝ եթե քաղաքական կամքը չբավարարի, ստեղծել կանխարգելիչ և նախաքննության մարմիններ: Նախկին կառավարությունը ընտրել էր երկրորդ տարբերակը:

«Ն. Փաշինյանը և «Ելք» դաշինքը, երբ ընդդիմություն էին, պնդում էին, որ պետք է ստեղծել ունիվերսալ մարմին՝ երեք գործառույթներով: Այժմ Փաշինյանն իր մի քանի հրապարակային հայտարարություններում նշել է, որ արդեն ունիվերսալ մարմին ստեղծելու ժամանակն է,- նշեց Զադոյանը:- Ցավոք ներկայացված նախագիծը Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի կրկնությունն է՝ այս մասով, դեռևս չենք տեսնում նոր բան»:

Վարուժան Հոկտանյանը հավելեց. «Մեր մոտեցումը արտացոլված է ներկա ռազմավարության նախագծում, դա տարանջատված մոդելն է՝ կազմված մասնագիտացված իրավապահ և կանխարգելիչ մարմիններից»: Հոկտանյանի կարծիքով՝ ապակենտրոնացված մոդելը Հայաստանի համար չաշխատեց, բայց այնպես չէ, որ միանգամից ունիվերսալ մոդելին գնալը լավագույն լուծումն է. «Անհրաժեշտ պայման է քաղաքական կամքը, բայց կան նաև ռեսուրսների, ինստիտուցիոնալ անցյալի հետ կապված խնդիրներ:

Պահանջվելու է կառուցվածքային փոփոխություններ իրավապահ համակարգում, կանխարգելիչ մարմիններում: Դասական օրինակը Սինգապուրն է, բայց քաղաքական տեսանկյունից Սինգապուրը ավտորիտար պետություն է: Մենք պետք է վստահ լինենք, որ անցումը ժողովրդավարությանը իսկապես կայացած է: Քաղաքական ռիսկեր ենք տեսնում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում