Renault – Nissan – Mitsubishi ֆրանսիա-ճապոնական դաշինքի նախկին ղեկավար Կարլոս Գոնի կինը նամակ է հղել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ Քերոլ Գոնը բողոքել է բանտում իր ամուսնու նկատմամբ դաժան վերաբերմունքից:
Նշվում է, որ Գոնի կինը դատախազներին մեղադրել է ամուսնուն վախեցնելու և մշտապես հարցաքննելու մեջ:
Նա նաև կարծում է, որ Կարլոս Գոնն անարդարացի է կալանավորվել:






































