Վենեսուելայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի խորհրդարանի նախագահին՝ ընդդիմադիր Խուան Գուադիոյին, հաղորդում է Reuters-ը: Քաղաքական գործչին ոստիկանները կանգնեցրել են բողոքի ցույցին միանալու ճանապարհին: Որոշ ժամանակ անց նրան ազատ են արձակել:
Ձերբակալության հետ կապված՝ Արգենտինայի ԱԳՆ-ն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին կոչ է արել «դադարեցնել վախեցնել ընդդիմությանը»:
«Արգենտինայի կառավարությունն աջակցում է Խուան Գուադիոյին և նրա ընտանիքին՝ հունվարի 13-ին նրա հետ կատարված իրավիճակում»,-ասվում է գերատեսչության հայտարարությունում:
Խորհրդարանի նախագահի ձերբակալությունը նաև դատապարտել է Չիլիի կառավարությունը:
Հունվարի 10-ին Նիկոլաս Մադուրոն ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը, որը կզբաղեցնի մինչև 2025-ը:










































