Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Անբարոյականությունը կեղծիքներ կոծկելն է. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

«Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը արդար և օրինական ճանապարհով է զբաղեցնում ՀՀ նախագահի պաշտոնը, և հարցս հենց դրան էր վերաբերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում Սերժ Սարգսյանին հղած հարցին՝ ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց, որ ԵԽԽՎ բոլոր պատվիրակները, բարձրաստիճան պաշտոնյաները շատ լավ գիտեն, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում. «Շատ լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանի ելույթից մեկ տարի առաջ ինչպես էին ՀՀ իշխանությունները արգելում, որ ես մասնակցեմ ԵԽԽՎ-ի աշխատանքներին, և այդ արգելքը վերացավ, երբ վեհաժողովն ինքը նախաձեռնեց և հոգաց այդ հարցը»:

Փոստանջյանի խոսքերով, սխալ է ասել, թե մենք ավելի ժողովրդավար ենք, քան Ադրբեջանը և Թուրքիան, քանզի նրանց պատվիրակները նման հարց չեն կարող տալ. «Պետք չէ համեմատվել Ադրբեջանի կամ այլ պետության ավտորիտար ռեժիմների հետ, մենք խնդիր ունենք ժողովրդավար պետություն դառնալու, և հարց տալով չէ, որ կդառնանք ժողովրդավար պետություն»:

Ժառանգական պատգամավորը նշեց, որ բոլորը գիտեն, թե ինչպիսի գործընթացների հետևանքով է Սերժ Սարգսյանը դարձել նախագահ. «20 տարվա մեր պատմության մեջ ընտրություններից հետո մենք ունեցանք զանգվածային բողոքի գործողություններ, 10 զոհ, բազմաթիվ վիրավորներ, բազմաթիվ քաղաքացիներ բանտախցում, և եթե մարդը համարում է, որ ասեն ինչ արդարացի է, և ինքը պետք է շարունակի պաշտոնավարել, ապա դա բնորոշ է միայն ավտորիտար ռեժիմներին»:

Զարուհի Փոստանջյանը նկատեց, թե ինքն այն կարծիքին չէ, թե ԵԽԽՎ-ում նման հարց բարձրացնելը օտարներին մեր սպիտակեղենը ի ցույց դնել է նշանակում:
Անդրադառնալով իր հասցեին հնչող այն քննադատություններին, թե ԵԽԽՎ ամբիոնից Հայաստանն ավտորիտար անվանելն անբարոյականություն է՝ Փոստանջյաննը ասաց. «Կարծում եմ, անբարոյականությունը հենց այն է, որ մենք փորձում ենք կոծկել, որ տեղի են ունեցել կեղծիքներ, և մեր երկրում ավտորիտար ռեժիմ է գործում»:

Իսկ ՀՅԴ ներկայացուցիչների այն քննադատությանը, թե օտար ամբիոններում պետք չէր վեր հանել երկրի սպիտակեղենը, Փոստանջյանը պատասխանեց, որ Հայաստանը ԵԽԽՎ-ի լիիրավ անդամ է, և դրա համար ՀՀ քաղաքացիները վճարում են. «Դա մեր իրավունքն է՝ օգտվել ԵԽԽՎ-ի պաշտպանությունից: Մենք չենք դիմել ինչ-որ ուժերի, դրա համար էլ ՀՀ քաղաքացիները դատի են տալիս ՀՀ-ին մարդու իրավունքների եվրոպական դատարանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում