Դա չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով Աղաջանովի հոր բաց նամակին, ըստ որի՝ իր մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանը Մհեր Ենոքյանին ներում շնորհելու համար օգտագործում է վարչական լծակներ:
«Նման բան չկա, նախ ես հպարտանում եմ իմ մամուլի խոսնակով, որ ծառայությունը բավականին բարձր որակով է իրականացնում, և նրա ծառայությունը բացառապես պետական վերահսկողական ծառայության ֆունկցիաների մեջ է մտնում: Ես գիտեմ՝ ինչ մանիպուլյատորներ են փորձում այդ ամենն անել, այս երկու օրը փորձում են կեղծ բարեպաշտներն ինչ-որ բարձր արժեքներից խոսել և ինչ-որ սլաքներ են ուղղում, նրանց նպատակը մեկն է, չեմ ուզում ասել, իրենց հարցրե՛ք իրենց նպատակը»,- ասաց նա:







































