Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Դեգրադացիայի անցակետում

Հիմա պարզ է, թե ինչու է Դաշնակցությունը հեղափոխականությունը դրել մի կողմ ու դարձել «կառուցողական» և «պատասխանատու» ուժ: Բանն այն է, որ հեղափոխականներին հիմա արտագաղթեցնում են Հայաստանից: Եվ այդ մասին հայտարարվում է պաշտոնապես, վարչապետի մակարդակով, որը իշխող կուսակցության ներկայացուցիչն է: Տիգրան Սարգսյանը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում հենց այդպես էլ հայտարարում է, որ կրիտիկական տրամադրված զանգվածին պետք է թողնել, որ հեռանան Հայաստանից, որպեսզի չմնան այստեղ ու հեղափոխություն անեն:

Երևի մնում է, որ կառավարությունը բյուջեով հոգա նաև օդանավի տոմսի փողը, որ կրիտիկական զանգվածը ավելի մեծ հաճույքով հեռանա Հայաստանից և ամենակարևորը՝ ավելի արագ: Հայաստանում որքան քիչ մնա նման զանգված, այնքան Տիգրան Սարգսյանի ու նրա իշխանական թիմակիցների համար ավելի լավ:

Իրականում, եթե լուրջ, որևէ երկրում նմանօրինակ հայտարարությունից հետո առնվազն քաղաքական սկանդալ կարող էր լինել, էլ չասած այն մասին, որ կդրվեր այդ հայտարարության հեղինակ վարչապետի հրաժարականի հարցը: Սակայն հասկանալի է, որ Հայաստանում նման բան տեղի չի ունենա: Նման բան տեղի է ունենում այն երկրներում, որտեղ, ըստ էության, տեղի չեն ունենում ընտրակեղծիքներ, որտեղ քաղաքական և տնտեսական մոնոպոլիաներ չկան և իշխանությունը ձևավորվում է հասարակության կամքով: Նման երկրներում է, որ իշխանավորը, լուրջ, թե կատակով, թե ցինիզմով, թե հեգնանքով, թե դառնությամբ որևէ բան ասելիս, հազար անգամ մտածում է՝ արդյոք այդ ասվածը ինչպե՞ս կընկալի հասարակությունը, ինչպե՞ս կվերաբերվի, հանրության որ շերտում ի՞նչ արձագանք կստանա իր խոսքը: Հայաստանը հեռու է նման երկիր լինելուց:

Հայաստանում թե՛ վարչապետը, թե՛ նրան ներկայացնող նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունն իրենց վերարտադրության հույսը ամենևին էլ հասարակության վրա չեն դնում, և այդ իսկ պատճառով նրանք իրենց նեղություն չեն տալիս որևէ բան ասելուց առաջ մտածելու հասարակության արձագանքի մասին, մտածելու հասարակության զգացումների և զգացմունքների մասին: Այլ կերպ ասած՝ սա կոչվում է հասարակության վրա «թքած ունենալ», ինչը խոսում է թե՛ պետության, թե՛ իշխանության լիակատար դեգրադացիայի մասին:

Բանն այն է, որ այդ վարքագծին ականատես մարդն արդեն ինքնին ունենում է Հայաստանը լքելու ցանկություն, որովհետև մարդը կրիտիկորեն տրամադրված քաղաքացի է դառնում ոչ միայն հացի խնդրի պատճառով, այլև իրավունքի խնդրի, բարոյականության խնդրի պատճառով: Հայաստանից հեռանում են ոչ միայն անապահով խավի ներկայացուցիչները, Հայաստանը լքում են ոչ միայն աղքատները, այլ նաև մարդիկ, ովքեր կարծես չունեն սոցիալական խնդիրներ, ունեն աշխատանք, ունեն պատշաճ եկամուտ։

Բայց հեռանում են: Հեռանում են՝ տեսնելով պետական և իշխանական դեգրադացիայի մի աստիճան, որն արդեն հասցրել է անցնել երևակայության սահմանը, կամ առնվազն գտնվում է դրա «անցակետում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում