«Ուդինեզե»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»: 22-ամյա հարձակվողը հայտարարել է, որ կընդունի միայն կատալոնական ակումբի առաջարկը: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
«Ես կամ կտեղափոխվեմ «Բարսելոնա», կամ կմնամ «Ուդինեզե»-ում»,- ասել է Սանչեսը:
Հիշեցնենք, որ չիլիացու ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, սակայն Սանչեսը հրաժարվել է բանակցություններ վարել անգլիական ակումբի հետ:







































