Wednesday, 29 06 2022
13:10
ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել
Ռուսաստանը դաշնակցային պարտավորություն չունի Հայաստանի հանդեպ
12:54
Անկարան պաշտպանել է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Սա թեթևսոլիկ որոշում չի եղել. Աննա Վարդապետյան
12:44
Գուտերիշը քննադատել է ներդրումների աճը հանածո վառելիքի բնագավառում Ուկրաինայի իրադրության ֆոնին
12:42
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:40
Ռումինիայում գրանցվել է կապիկի ծաղիկի երեք նոր դեպք
Բաքուն փորձելու է պատերազմի սպառնալիքի տակ ինչ-որ բաներ կորզել
12:28
«Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
Ադրբեջանի անսպասելի ձախողումը․ Վճռորոշ հանդիպումները՝ այսօր
Իգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
Ներողություն եմ խնդրում Լենա Նազարյանից, բայց մեր քննարկումից մի բան պատմեմ․ գլխավոր դատախազի թեկնածու
Այդ ի՞նչ «առյուծի կաթ» եք խմել, որ հակադրվում եք Պուտինի ստորագրած փաստաթղթին․ Սուրեն Սուրենյանց
Արտահերթ ընտրության տաք, թե սառը շունչը
Պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել․ ԱՀ ԱԱԾ
11:45
Օրվա միտքը. Պուտինին մարդկային կորուստները չեն կանգնեցնի
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Աննա Վարդապետյանը ի վիճակի է դատախազության համակարգում հեղափոխական փոփոխություններ անել․ Վարդանյան
11:20
ՄԱԿ-ի ԱԽ վեց երկրներ դատապարտել են Կրեմենչուգի հրթիռակոծումը ռուսների կողմից
Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, համոզված եմ՝ արտակարգ անձնավորություն եք․ Վարդանյանը՝ Վարդապետյանին
11:10
Զելենսկին հրապարակել է Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծման տեսանյութը
Տարադրամի փոխարժեք – Հունիսի 29, 2022
Գեղարքունիքում հայրն անասնագոմում հայտնաբերել է 15-ամյա որդու կախված դին
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նավթի գներն աճել են. 28-06-22
Սաակաշվիլիին շտապ անհրաժեշտ է տեղափոխել ժամանակակից կլինիկա. ԵԽԽՎ անդամներ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Լարսի խնդրի արմատական լուծումը սեփական նավեր ունենալն է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ինչու է 5.5 տարվա ազատազրկման ենթարկվածը «հեղափոխական» Հայաստանում պաշտոն ստացել․ «Ժողովուրդ»

Հայ-ռուսական հարաբերություններում էական շտկումներ կլինեն. պիտի հասնենք նրան, որ մեզ հարգանքով վերաբերվեն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա «մեծ ասուլիսը», որը կայացավ հինգշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, լավ հնարավորություն էր ոչ միայն ռուսաստանցի, այլև այլ երկրների, այդ թվում՝ հայաստանյան լրատվամիջոցների համար՝ Ռուսաստանի նախագահից կոնկրետ պատասխաններ ստանալու մեզ հուզող բազում հարցերի վերաբերյալ՝ կապված Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության և հայ-ռուսական հարաբերությունների հետ: Իսկ այն, որ այդ խնդիրները քիչ չեն, ակնհայտ է գոնե իրավիճակին քիչ թե շատ ծանոթ ուսումնասիրողների, փորձագետների համար: Խոսքը թե՛ մեր երկրում տեղի ունեցած հայտնի քաղաքական փոփոխություններին և շարունակվող ժողովրդավարացման գործընթացին Մոսկվայի իրական վերաբերմունքի մասին է, թե՛ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված խնդրի, թե՛ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության և ռուսական սպառազինության մատակարարման, թե՛ ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման և մի շարք այլ կարևոր խնդիրների մասին է:

Հայ-ռուսական կնճիռները

Ռուսաստանցի փորձագետները, հղում անելով ապրիլյան իրադարձությունների օրերին, վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կրեմլի հայտնած չեզոք դիրքորոշմանը, մեզ ամեն կերպ հավաստիացնում էին, որ Ռուսաստանը դեմ չէ այդ փոփոխություններին, որևէ կերպ չի խոչընդոտել ու չի խոչընդոտելու, այլ աջակցում է Հայաստանի ժողովրդավարցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, բայց իրականում Ռուսաստանը ոչ միայն գործնական որևէ քայլով չի աջակցել այդ գործընթացներին, այլև ի տարբերություն Միացյալ Նահանգների, Եվրամիության, Եվրոպայի առաջատար երկրների՝ նույնիսկ ձևական հայտարարությամբ չողջունեց ընտրություններում արձանագրված առաջընթացն ու նոր՝ լեգիտիմ իշխանությունների ձևավորումը: Իհարկե, այն միտքը, որ Ռուսաստանը կարող է, ասենք, ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախացմանը, իրավական պետության ամրապնդմանը կամ մարդու իրավունքների պաշտպանությանը, անթաքույց ժպիտ է առաջացնում:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցի շուրջ զարգացումներն էլ մեր օգտին չեն ընթանում: Պարզվում է, որ կա Բելառուսի թեկնածուին՝ երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ, որն ուրբաթ օրը ստորագրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Դեկտեմբերի 22-ին այն ստորագրել է նաև Տաջիկստանի նախագահը: Իսկ Ստանիսլավ Զասը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու հայկական կողմի հետ, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս փուլում նպատակահարմար չեն համարում նրա հետ հանդիպումը:

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հետ կապված կանխատեսումները ևս լավատեսական չեն: Ամենայն հավանականությամբ «Գազպրոմը» կբարձրացնի Հայաստանին մատակարարվող գազի ինքնարժեքը, ինչը կարող է ազդել նաև վերջնական սակագնի վրա:

«Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցն է»

Այս բոլոր հարցերը մի կողմ դրած՝ «Ազգ» թերթի թղթակիցը հարցրեց Պուտինին, թե «ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ընտրություններից հետո»։ Միտքն, իհարկե, հասկանալի է: Հայ լրագրողը հավանաբար ուզում էր հարցնել, թե ինչպե՞ս է Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստվում հարթել ապրիլ-մայիսյան «թավյշա հեղափոխությունից» հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջացած որոշ հակասությունները կամ փոխըմբռնման որոշակի պակասը, կամ ինչպիսի՞ հարաբերություններ է Ռուսաստանն ուզում կառուցել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Բայց քանի որ հարցը բավական պարզունակ էր ու խոցելի, որ Պուտինը հեշտությամբ «տակից դուրս եկավ»՝ պատասխանելով, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ոչինչ էլ չի փլուզվել, որ դրանք վերականգնենք:

«Ի՞նչ է նշանակում վերականգնել հարաբերությունները: Մեզ մոտ ոչինչ էլ չի փլուզվել: Հայաստանը եղել և շարունակում է մնալ Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցն ու գործընկերն Անդրկովկասում: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է աշխարհում և տարածաշրջանում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկիր: Վերականգնելու բան չկա: Հարկավոր է զարգացնել այն, ինչ կա՝ նախորդ ղեկավարների ստեղծած բազայի հիման վրա: Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի պատմական դաշնակիցն է: Այդպես եղել է պատմականորեն, այդպես կա և հուսով եմ՝ այդպես կլինի: Մենք պետք է գործենք՝ հաշվի առնելով ներկա իրադրությունն աշխարհում ու տարածաշրջանում: Այս հարցերը մոտակա ժամանակներս կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով կայցելի առաջիկա շաբաթ»,- պատասխանել է Ռուսաստանի նախագահը:
Հարց տված լրագրողին այս մի քանի օրերին անողոք քննադատության ենթարկեցին թե՛ մամուլում և թե՛ սոցցանցերում, բայց ամենատխուր փաստն այն էր, որ տասնյակ ուռռա-հայրենասերներ, հատկապես՝ Ռուսաստանի շահերով «մտահոգված» ռուսաստանահայերը, քննադատում էին ոչ թե հարցը գրագետ չձևակերպելու ու եղած խնդիրները կոնկրետ չմատնանշելու, այլ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին ակնարկելու համար: Ու քանի որ վերջին ամիսներին շատ մոդայիկ է դարձել ցանկացած այլախոհի Հանրապետական կուսակցության կամ Սերժ Սարգսյանի հետ ասոցացնելը, «Ազգի» թղթակիցն էլ չխուսափեց այդ պիտակից:

https://www.tert.am/news_images/801/2401057_1/f593fdfc0a7ab3_593fdfc0a7af0.thumb.png

Հայ-ռուսական հարաբերությունները չեն փլուզվել

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը ևս դժգոհ է Պուտինին հարց տված լրագրողից, բայց այլ պատճառով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր ընտրված Հովհաննես Իգիթյանը նշեց, որ ըստ էության՝ ինչպիսին հարցն էր, այնպիսին էլ Պուտինի պատասխանն էր:

«Պուտինի պատասխանը համապատասխանում էր հարցի բովանդակությանը: Չգիտեմ՝ ինչու այդ լրագրողուհին որոշեց, որ ամեն ինչ փլուզված է, և պետք է վերականգնել: Եվ Պուտինը պատասխանեց, որ մեզ մոտ ոչինչ չի փլուզվել, որպեսզի վերականգնենք: Եթե փորձենք պատասխանը մեկնաբանել այս տեսակետից՝ կարող ենք եզրակացնել, որ իրոք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն փլուզվել Սերժ Սարգսյանի հրաժարակի և Հանրապետական կուսակցության՝ խորհրդարան չանցնելու պատճառով»:

Սովոր չեն նոր գործելակերպին

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններից հետո Ռուսաստանից շնորհավորական հեռագիր չստանալուն՝ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Պուտինը կշնորհավորի իր հայաստանցի գործընկերոջը՝ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ վերընտրվելուց հետո:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս մեր ընտրությունների՝ ժողովրդավարական, ազատ և արդար լինելուն: Ընդհակառակը, ես կասեի, որ ԱՊՀ շատ երկրներ կարող են վատ նախադեպ տեսնել Հայաստանում ժողովրդավարության զարգացման մեջ, որովհետև վերջին իրադարձություններով և հատկապես ընտրություններով մենք շատ կտրուկ առաջ ենք անցել ԱՊՀ-ի բոլոր երկրներից»:

Միջազգայնագետը Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում նկատելի որոշ բանավեճերը անուղղակիորեն կապում է նախորդ իշխանությունների հեռանալու հետ և ուղղակիորեն կապում է այն հանգամանքի հետ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, թվում է, կտրուկ փոփոփոխությունների չենթարկվեց իշխանափոխությունից հետո, այնուամենայնիվ, երկրի նոր ղեկավարությունը այլ կերպ է նայում հայ-ռուսական հարաբերություններին ու Հայաստանի գործունեությանը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում (Եվրասիական տնտեսական միություն)՝ ոչ թե անվերապահորեն ամեն ինչում համաձայնելով Ռուսաստանի հետ, այլ փորձելով պաշտպանել Հայաստանի շահը այդ հարաբերություններում կամ կառույցներում: Իսկ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի մյուս գործընկերները սովոր չեն նոր իշխանությունների այս գործելակերպին, և նրանց ժամանակ է պետք հասկանալու, որ Հայաստանն այդ կազմակերպություններում իր շահերն է պաշտպանում ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ որովհետև դա բխում է այդ կազմակերպությունների կանոնադրությունից:

https://media.am/sites/default/files/story_gallary/2018/04/27/boris-navasardyan-new.jpg

Լինելու են էական շտկումներ

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն, իհարկե, ազդել են հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանին Ռուսաստանի վերաբերմունքի վրա՝ հիմնականում այն պատճառով, որ Հայաստանի ղեկավարությունը փորձելու է լուրջ փոփոխություններ մտցնել այդ հարաբերություններում: Այդ փոփոխությունները սկզբունքային բնույթ չեն կրում, բայց լուրջ են այն առումով, որ Հայաստանը ավելի հետևողականորեն է պաշտպանելու իր ինքնիշխանությունը և ազգային շահը:

«Էական շտկումներ են լինելու բոլոր այն ուղղություններով, որտեղ հայ-ռուսական հարաբերությունները լրջորեն խորացել են վերջին տարիներին: Ռուսաստանի ղեկավարությունը սովորաբար դա շատ ցավագին է ընդունում, երբ իր գործընկերը արժանապատվություն և սեփական շահի գերակայության սկզբունքին է հետևում: Եվ մենք տեսնում ենք նաև նյարդային արձագանքներ՝ հիմնականում լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների կողմից, մանավանդ որ հայ-ռուսական հարաբերություններում սրություն են մտցնում նաև մեր հակառակորդները Ադրբեջանում, որոնք բավական լուրջ ազդեցություն ունեն և՛ քաղաքական, և՛ լրատվական շրջանակների վրա Ռուսաստանում ու լուրջ ռեսուրսներ են այնտեղ օգտագործում Հայաստանի դեմ: Այնպես որ, հեշտ չի լինելու 2019 թվականը հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համար: Եվ կարծում եմ, որ ամեն դեպքում մենք մեծ շանսեր ունենք հասնելու նրան, որ հարգանքով մեզ վերաբերվեն և ընկալեն որպես լուրջ գործընկերոջ, եթե, իհարկե, մեր պետությունը հետևողականորեն զարգանա: Թույլ պետություն լինելով՝ շատ դժվար է ստիպել որևէ մեկին, որ քեզ հարգեն: Բայց եթե ակնհայտ հաջողություններ ու առաջընթաց ես գրանցում, ապա անխուսափելի է, որ մենք մեր նպատակին կհասնենք», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Բորիս Նավասարդյանը:

Հստակեցնել ռուսական ռազմաբազայի իրավական կարգավիճակը

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա խնդիրները ավանդական բնույթ ունեն: Առաջինը՝ մեր խնդիրն է այնպես անել, որ հետխորհրդային տարածքում գործող ինտեգրացիոն կառույցներում Հայաստանին ընկալեն որպես հավասար գործընկերոջ, ոչ թե երրորդ կարգի մասնակցի: Երկրորդ խնդիրը ռուսական տարբեր խոշոր ընկերությունների գործունեությունն է Հայաստանում, որոնք ներքաշված են տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ և շատ դեպքերում գործում են օրենքից դուրս՝ որպես ինքնաբավ պետություններ պետության մեջ: Խնդիրներ ունենք նաև Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ՝ հիմնականում այն պատճառով, որ ռազմաբազայի իրավական կարգավիճակը հստակ նկարագրված չէ հայ-ռուսական երկկողմ համաձայնագրում: Ռազմաբազայի զինծառայողները պարբերաբար առաջացնում են խնդիրներ տեղի բնակչության համար: Ռուսական ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի կողմից 2015 թ. հունվարին Գյումրիում բնակվող Ավետիսյանների ընտանիքի սպանդն, իհարկե, ամենաողբերգականն է մինչ օրս գրանցված միջադեպերի մեջ: Վերջին միջադեպը դեկտեմբերի 3-ին 57-ամյա մի կնոջ՝ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ որպես հավաքարար աշխատող Ջուլիետա Ղազարյանի սպանությունն էր: Ինչպես հետո պարզվեց՝ նրան դաժան ծեծի էր ենթարկել ռուսական ռազմաբազայի զինծառայողներից մեկը, ինչի հետևանքով կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր:

«Ռազմաբազայի կարգավիճակային խնդիրները կարգավորելը խիստ անհրաժեշտ է: Ես արդեն քանի տարի է՝ շեշտում եմ, որ անհրաժեշտ է վերանայել այդ պայմանագիրը և լրացնել բոլոր բացերը՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության սկզբունքներից», – ընդգծեց Բորիս Նավասարդյանը:

Մոտ ապագայում այլընտրանք չկա

Մեր հարցին՝ Հայաստանի ներքին զարգացման ներկայիս տրամաբանության և դինամիկայի պահպանման պարագայում երկարաժամկետ, ռազմավարական հեռանկարում Ռուսաստանը կմնա՞ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, թե՞ Հայաստանն, այնուամենայնիվ, կթեքվի դեպի Արևմուտք:

Ի պատասխան՝ Նավասարդյանն ասաց, որ ինչքան էլ քննադատաբար ենք վերաբերվել նախորդ իշխանություններին, իրականում Հայաստանը «խորթ զավակ» էր ավտորիտար լիդերների եվրասիական ակումբում նաև մինչև հեղափոխությունը, և այն ժամանակ էլ Հայաստանը շատ էր տարբերվում եվրասիական ինտեգրման մյուս մասնակիցներից:

«Ամեն դեպքում կարծում եմ, որ երկկողմ ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ այսօր և մոտ ապագայում այլընտրանք չեն կարող ունենալ: Բայց այդ հարաբերությունները, որոնք պետք է հիմնվեն երկկողմ շահի վրա, չպետք է լրացուցիչ ծանրություններ կրեն՝ կապված Ռուսաստանի գլոբալ և աշխարհաքաղաքական նկրտումների հետ: Մենք այդ հարաբերություններում պիտի տեսնենք այն, ինչ ձեռնտու է բուն Հայաստանին և բուն Ռուսաստանին: Դրանից դուրս՝ Ռուսաստանի տարբեր հավակնոտ նախաձեռնությունները չպետք է դառնան առաջնահերթություն մեզ համար: Նկատի ունեմ այն, ինչ կատարվում էր մինչև հեղափոխությունը: Հայաստանը մի տեսակ կցորդ էր և լրացուցիչ ռեսուրս Ռուսաստանի համար՝ իրականացնելու իր գլոբալ նպատակները», – ավելացրեց Նավասարդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում