ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում ԴԱԻՇ-ի մնացուկների մասին պետք է հոգան տարածաշրջանի այլ պետություններ, այդ թվում և Թուրքիան։ Այդ մասին ԱՄՆ առաջնորդը գրել է Twitter-ի իր էջում՝ հայտնում է lenta.ru-ն։
Թրամփը նշել է, որ յոթ տարի առաջ ԱՄՆ-ը ծրագրում էր Սիրիայում գտնվել միայն երեք ամիս, սակայն այդպես էլ չգնացին։
«Երբ ես դարձա նախագահ ԴԱԻՇ-ը խորտակվեց։ Այժմ ԴԱԻՇ-ը հիմնականում հաղթված է և տարածաշրջանի այլ երկներ, որոնց թվում նաև Թուրքիան, պետք է ի վիճակի լինեն հեշտությամբ զբաղվել նրանով, ինչ այնտեղ մնացել է»,- ասվում է հայտարարության մեջ։