Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է Բելառուսի թեկնածու, այդ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին փաստաթուղթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տաջիկստանի նախագահը սատարում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու համար», – ասել է Տաջիկստանի ԱԳ նախարարության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը ստորագրել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Փաստաթուղթը վերաբերում է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելուն։









































