Tuesday, 16 06 2026
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը

ՔԿ-ն Երևանի 50 ամյա բնակչին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար

ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, տարբեր ժամանակահատվածներում և տարբեր անձանց առերևույթ դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձանց, իսկ իրեն փոխանցված գումարները՝ խարդախությամբ հափշտակել:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 50-ամյա բնակիչը, 2014թ. թվականի սկզբներին ծանոթանալով ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի հետ և տեղեկանալով, որ նա ցանկություն ունի ծառայությունը շարունակել ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ զորամասերից որևէ մեկում, կեղծ տեղեկություններ է ներկայացրել, թե, իբր, ռուսական զորքերում կապեր ունի և կարող է կազմակերպել նրա ծառայությունը ռուսական զորքերում: Նախնական տվյալներով՝ զորամասի հրամանատարը մաս-մաս, ինչպես նաև բանկային փոխանցումներով 50-ամյա տղամարդուն տվել է ընդհանուր 6.500 ԱՄՆ դոլար գումար: Սակայն վերջինս չի կատարել տված խոստումը և խարդախությամբ հափշտակել է իրեն փոխանցված գումարը:

Բացի այդ, 50-ամյա տղամարդը, 2016թ. տեղեկանալով, որ իր ծանոթը ցանկություն ունի զբաղեցնել անտառտնտեսության ղեկավարի պաշտոնը, հարցը լուծելու համար, իր միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, նշված անձին առերևույթ դրդել է առանձնապես խոշոր չափերով՝ 10 000 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Արդյունքում՝ 2016թ. մարտ և հունիս ամիսներին, քաղաքացին անձամբ 50-ամյա տղամարդուն փոխանցել է նշված գումարը, սակայն վերջինս խարդախությամբ հափշտակել է այն:

Այնուհետև՝ 2018թ. ամռան սկզբներին 1968թ. ծնված տղամարդը, իր ծանոթին՝ Սյունիքի մարզի բնակչին, ով աշխատում է որպես հրշեջ փրկարարական ջոկատի վարորդ, հորդորել է համապատասխան գումարի դիմաց զբաղեցնել ղեկավար պաշտոն, որն իրականացնելու համար, նրան դրդել է խոշոր չափերով՝ 1500 ԱՄՆ դոլար կաշառք տալ պաշտոնատար անձանց: Սյունիքի մարզի բնակիչը, իր օգտին գործողություններ կատարելու դիմաց, համապատասխան անձանց կաշառք տալու նպատակով, 2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անձամբ 50-ամյա տղամարդուն է փոխանցել 700 000 ՀՀ դրամ գումար, մինչդեռ վերջինս, ստանալով նշված գումարը, չի կատարել իր կողմից տրված խոստումը և խարդախությամբ հափշտակել է այն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում