Friday, 19 06 2026
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատարին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, որին մասնակցել են ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը երեկ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ քննարկվել և որոշում է կայացվել ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանին: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Կորյուն Աթոյանին՝ նշելով, որ վերջինիս աշխատանքը հեշտ չի եղել, և մամուլի հրապարակումներն էլ վկայում են, որ անցնող տարիները եղել են բարդ բարեփոխումների տարիներ: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կատարված աշխատանքը կարելի է տվյալ փուլի համար հաջողված համարել՝ նկատի ունենալով մասնագիտությունների խոշորացման, կադրերի երիտասարդացման և մյուս ուղղություններով փոփոխությունների սահմանված նշաձողը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նախարարության համար կադրերի երիտասարդացումը կարևոր ուղղություններից է, սակայն այն ինքնանպատակ չէ: Անդրադառնալով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ռուբեն Հայրապետյանը ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսորներից է: «Տպավորված եմ նրա անցած ճանապարհով և գիտելիքներով, և սա կարելի է երիտասարդության, փորձի և գիտելիքների համադրության լավ օրինակ համարել»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ ներկաներին հորդորելով համագործակցել բուհի նոր ղեկավարության հետ: Անդրադառնալով ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակիցների կողմից երեկ հրապարակված բաց նամակին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պատրաստ է քննարկել հայեցակարգային, սկզբունքային հարցեր, սակայն թույլ չի տա, որ մեկ մարդ կամ մարդկանց փոքր խումբ խաթարի բուհերի աշխատանքը։ Նրա խոսքով՝ միայն համագործակցային մթնոլորտում հնարավոր է անել առավելագույնը՝ բուհական համակարգում արագ փոփոխություններ կատարելու համար: Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստ կլինի բուհի կառավարման խորհրդի կազմը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այս հարցում ԿԳՆ-ի մոտեցումը բուհերի խորհուրդների ապաքաղաքականացումն է:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել՝ բուհի ղեկավարման կարևոր և պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: Նա նշել է, որ առկա մարտահրավերներին դիմակայելու և փոփոխությունները կյանքի կոչելու համար հարկավոր է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը ընդհանուր գործին՝ վստահեցնելով, որ պատրաստ է աշխատել փոխգործակցության մթնոլորտում:

Նիստի մասնակիցները շնորհակալություն են հայտնել նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին համատեղ աշխատանքի համար՝ միաժամանակ շնորհավորելով Ռուբեն Հայրապետյանին ռեկտորի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում