Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

«…թոքերի ու գլխուղեղի այտուց..». մանրամասներ «Դերժավայի» Արկադիին պատկանող հիվանդանոցում մահացած ծննդկանի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց 42-ամյա Կարեն Բաղդասարյանի և 31-ամյա Լիանա Դաղբաշյանի գործի դատական քննությունը:

Ամբաստանյալները «Դերժավայի» Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ են, ներկա պահին էլ աշխատում են՝ նրանց խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Երկու բժշկներին մեղադրանք է առաջադրվել բժշկական օգնությունը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ծննդկանի մահը առաջացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Բաղդասարյանը 2016 թվականի հուլիսի 26-ին եղել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը: Այդ օրը ծննդկան, գործով տուժող Տաթևիկ Գ.-ն ենթարկվել է կեսարյան հատումի, նա որդի է աշխարհ բերել: Ժամը 20-ի սահմաններում Տաթևիկի ինքնազգացողությունը վատացել է, նա գանգատներ է ունեցել: Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, հերթապահ գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը ժամանակին չի ձեռնարկել որակյալ, մեծ կարևորություն ունեցող ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագետների կողմից, մասնավորապես՝ չի հետազոտվել որովայնի խոռոչում գտնվող օրգանների վիճակը, չի ստուգվել ներքին արյունահոսության առկայությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նեղ մասնագետ չլինելով՝ Կարեն Բաղդասարյանն ինքն է շարժական սարքով կատարել ծննդկանի որովայնի օրգանների հետազոտություն, որովայնի խոռոչում արյունավաք չի հայտնաբերել ու եզրակացրել է, թե ծննդկան Տաթևիկ Գ.-ի առողջական վիճակը բավարար է:

Սակայն կնոջ վիճակն աստիճանաբար վատացել է, իսկ նեղ մասնագիտական հետազոտության ժամանակ նրա որովայնի խոռոչում հայտնաբերվել է արյունահավաք:

Ըստ մեղադրական եզրակացության՝ եթե Կարեն Բաղդասարյանը ժամանակին կազմակերպեր նեղ մասնագետների կողմից ծննդկանի վիճակի, մասնավորապես՝ որովայնի օրգանների հետազոտումը, շուտ հայտնաբերվեր արյունահավաքը, ավելի շուտ կկազմակերպվեր վիրահատական երկրորդ միջամտությունը, կվերցվեին ներքին արյունահոսությունը, արյունահավաքը, և միգուցե հնարավոր կլիներ ձեռնպահ մնալ պլազմայի փոխներարկումից: Բայց քանի որ ծննդկանը ներքին արյունահոսության պատճառով արյան մեծ կորուստ էր ունեցել՝ արյան սուր դեֆիցիտի պայմաններում նրան փոխներարկվել է թարմ սառեցված պլազմա, ինչի հետևանքով առաջացել է թոքերի ու գլխուղեղի այտուց, և ծննդկանը մահացել է…

Ըստ մեղադրական եզրակացության՝ մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Դաղբաշյանը 2015 թվականի դեկտեմբերի 25-ից «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վարել է Տաթևիկ Գ.-ի հղիությունը:

2016 թվականի հուլիսի 26-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում Տաթևիկ Գ.-ն ենթարկվել է կեսարյան հատումի, նրա երեխան ծնվել է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ որպես ծննդկան Տաթևիկ Գ.-ի բուժող բժիշկ՝ Լիանա Դաղբաշյանը վիրահատությունից հետո ծննդկանի վիճակի մոնիտորինգը «ցածր մակարդակով» է կատարել՝ նրան վաղաժամ են հետվիրահատական սրահից տեղափոխել մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ բուժող բժիշկ Լ. Դաղբաշյանը նույնպես միջոցներ չի ձեռնարկել՝ ծննդկանի մոտ առաջացած ներքին զարկերակային արյունահոսությունը ժամանակին հայտնաբերելու ուղղությամբ: Ծննդկանի մոտ առաջացել է արյան դեֆիցիտ, որը լրացնելու նպատակով նրան փոխներարկել են թարմ սառեցված պլազմա, ինչի արդյունքում ծննդկանի մոտ առաջացել է թոքերի և գլխուղեղի այտուց, և նա մահացել է:

Այս ողբերգական պատմության միակ լուսավոր կետը՝ Տաթևիկը կեսարյան հատումով աշխարհ է բերել որդի, ու երեխան, բարեբախտաբար, չի տուժել, նա մեծանում է…

Ամբաստանյալներ Կարեն Բաղդասարյանն ու Լիանա Դաղբաշյանն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարանում ցուցմունք տվեց տուժողի իրավահաջորդը՝ տուժող Տաթևիկ Գ.-ի ամուսինը:

Նա հայտնեց, որ կնոջը՝ Տաթևիկին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում նշանակվել էր կեսարյան հատում, քանի որ կատարված հետազոտություններով պարզվել էր՝ պորտալարը փաթաթված է պտղի պարանոցին:

Վիրահատությունը կատարվել է 2016 թվականի հուլիսի 26-ի առավոտյան:

Վիրահատությունից հետո ինքը մտել է բժշկական կենտրոն, տեսել է երեխային ու բժշկին: Ժամը 16-ի սահմաններում ասել են, որ կնոջը հետվիրահատական սրահից տեղափոխել են հիվանդասենյակ, ինքը մտել է հիվանդասենյակ ու տեսել է կնոջը: Վերջինս թույլ էր զգում իրեն, բողոքում էր ցավերից: Բուժքույրը պարբերաբար տեղային և ընդհանուր ցավազրկում էր կատարում: Հիվանդասենյակ են բերել երեխային, Տաթևիկը տեսել է փոքրիկին: Այնուհետև տուժողի իրավահաջորդը մի պահ ներքև է իջել, որտեղ իրենց հարազատներն էին սպասում:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Տաթևիկը ավելի է գունատվել, ճնշումն իջել է: Հերթապահ բժիշկը՝ Կարեն Բաղդասարյանը, իրեն առաջարկել է Տաթևիկի համար սուրճ ու քաղցր տանել, որպեսզի ճնշումը բարձրանա:

Այնուհետև հերթապահ բժիշկ Կարեն Բաղդասարյանը փոքր սոնոգրաֆիկ սարք է տարել հիվանդասենյակ ու տեղում հետազոտել է Տաթևիկին: Հետազոտությունից հետո նա տուժողի իրավահաջորդին ասել է, թե կնոջ արգանդը կրճատված է, վիճակը իդեալական է, կարող են հանգիստ լինել՝ ոչ մի խնդիր չկա:

Ըստ այդ բժշկական կենտրոնի կանոնների՝ ժամը 18-ից հետո հիվանդասենյակում կարող էր մնալ միայն խնամող անձը: Հիվանդասենյակում մնացել է Տաթևիկի մայրը, իսկ ամուսինը դուրս է եկել:

Գիշերը Տաթևիկը զանգել է ամուսնու եղբորը, ասել է, թե չի ուզում ամուսնուն վախեցնել, բայց իրեն տանում են երկրորդ վիրահատության՝ ինչ-որ հեմատոմա են հայտնաբերել սոնոգրաֆիկ հետազոտությամբ, տանում են հեմատոման վերացնեն:

Ամուսինը շտապ գնացել է «Սլավմեդ»: Զանգել է Տաթևիկի մայրն ու ասել է, թե արյուն պետք է բերել արյունաբանականից:

Տուժողի իրավահաջորդը խոսել է հերթապահ բժիշկ Կարեն Բաղդասարյանի հետ, վերջինս ասել է՝ հանգիստ եղեք, վիճակը նորմալ է, հեմատոման կվերացվի, Տաթևիկը կվերականգնվի:

Տուժողի իրավահաջորդը արյունաբանական կենտրոնից ըստ ուղեգրի՝ արյուն է հասցրել, ապա Տաթևիկի մայրիկի հետ սպասել են որևէ տեղեկության, բայց տեղեկություն ստանալ չեն կարողացել:

Տուժողի իրավահաջորդը բարձրացել է համապատասխան հարկ, հանդիպել է անեսթեզիոլոգին, վերջինս ասել է, թե Տաթևիկի մոտ «սատուրացիան ցածր է»: Միջանցքում տուժողի իրավահաջորդը տեսել է հերթապահ բժիշկ Կարեն Բաղդասարյանին ու բաժանմունքի վարիչ Ռափյանին: Վերջինս ասել է, թե բարդություն է եղել՝ անոթի ամբողջականություն է խախտվել, ինքը բացել է որովայնը, անոթային խախտումը վերացրել է: «Էնպես ասեց, որ ես շնորհակալ պիտի լինեմ, որ նա եկել է վիրահատության»:

Առավոտյան ժամը 6-ն անց 30-ին տուժողի իրավահաջորդը բարձրացել է բաժանմունք, իմացել է, որ հանրապետական հիվանդանոցից ռեանիմատոլոգ են հրավիրել: Ծանոթ ուներ հանրապետական հիվանդանոցում, զանգել, ասել է՝ իրեն տեղեկություն չեն հայտնում, հստակ տեղեկություն է ուզում ստանալ Տաթևիկի վիճակի մասին:

Հանրապետական հիվանդանոցից եկած մասնագետն ասել է, թե «Սլավմեդում» համապատասխան պայմաններ չկան, Տաթևիկին պետք է տեղափոխել հանրապետական հիվանդանոց:

«Սլավմեդի» ռեանիմոբիլով Տաթևիկին տեղափոխել են, բայց հանրապետական հիվանդանոցում կատարված միջոցառումները արդյունք չեն տվել, ասել են՝ ուշացրել եք…

Պատասխանելով հարցերին՝ տուժողի իրավահաջորդն ասաց, թե իր՝ հիվանդասենյակում գտնված ժամանակ Տաթևիկը գունատ էր, բողոքում էր ցավերից ու թուլությունից: Ժամը 18-ից հետո է նա հայտնել նաև սառը քրտինքի մասին: Տուժողի իրավահաջորդը չհիշեց, որ իր ներկայությամբ Տաթևիկի ճնշումը չափած լինեն, բուժքույրը անընդհատ ցավազրկող էր տալիս, իսկ հերթապահ բժիշկը փոքրիկ սոնոգրաֆով հետազոտելուց հետո ասել է՝ վիճակն իդեալական է…

Տուժողի իրավահաջորդն ասաց՝ Տաթևիկը անընդհատ բողոքում էր ուժեղ ցավերից: Եթե կար ցավ ու նրան անընդհատ ցավազրկող էին տալիս, դա կարող է և՛ ուշադրության մասին, և՛ ուշադրության պակասի մասին վկայել:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ ցավի առկայությունը արդեն «սիմպտոմ» էր, որ Տաթևիկի օրգանիզմում ինչ-որ բան ճիշտ չէ, երբ վիրահատությունից անմիջապես հետո են բողոքում ցավից, դա հետվիրահատական ցավ կարող է լինել, բայց Տաթևիկը ցավից բողոքում էր հիվանդասենյակ տեղափոխվելուց հետո էլ, ու եթե անմիջապես անհրաժեշտ հետազոտությունները կատարած լինեին, հնարավոր է՝ վնասված անոթն ավելի շուտ հայտնաբերեին…

Տուժողի իրավահաջորդը նախաքննական ցուցմունքում հայտնել էր, թե հղիության ընթացքում Տաթևիկի մոտ արյան մակարդելիության խնդիր էր ի հայտ բերվել, որը հղիությունը հսկող բժիշկ Լիանա Դաղբաշյանի խորհրդով սննդակարգով են փորձել կարգավորել:

Դատարանում տուժողի իրավահաջորդն ասաց, թե ինքը այն ժամանակ լավ չի հասկացել՝ իրենց ասել են, թե «արյան տոկոսը ցածր է», ինքը այն ժամանակ մտածել է՝ խոսքը մակարդելիության մասին է, բայց խոսքը հեմոգլոբինի պակասին է վերաբերել, Տաթևիկը դեղեր է խմել հեմոգլոբինը բարձրացնելու համար…

Դատարանն անցավ ամբաստանյալների հարցաքննությանը:

Այնուհետև դատարանում սկսեց ցուցմունք տալ ամբաստանյալ Լիանա Դաղբաշյանը: Նա հայտնեց, թե պորտալարը փաթաթված է եղել պտղի պարանոցին, այդ պատճառով Տաթևիկ Գ.-ին նշանակվել է կեսարյան հատում, ինքն այդ մասին տեղյակ է պահել ծննդատան վարիչին: Մինչև վիրահատությունը՝ ողջ ծավալով հետազոտել են ծննդկանին, որևէ խնդիր ի հայտ չի բերվել:

Պլանավորված օրը կատարվել է կեսարյան հատում: Վիրահատությունը տևել է մոտ մեկ ժամ՝ դա կեսարյան հատում կատարելու նորմալ ժամանակահատված է, ցույց է տալիս, որ վիրահատության ընթացքում բարդություններ չեն եղել:

Վիրահատական միջամտությամբ ծննդկանի որովայնից դուրս են բերել առողջ երեխա: Այնուհետև շերտ առ շերտ կարվել է կտրվածքը՝ այդ վիրահատության կատարման բոլոր օրենքներով: Ծննդկանի մոտ բոլոր «պարամետրերը» եղել են նորմայի սահմաններում՝ ճնշումը, «սատուրացիան»: Նա տեղափոխվել է հետվիրահատական սրահ: Այնտեղ նրա նկատմամբ հսկողություն են իրականացրել անեսթեզիոլոգն ու ինքը՝ բուժող բժիշկը:

Դեպքի պահին «Սլավմեդ» բ/կ-ում օրենք էր գործում՝ կեսարյան հատումից 2-4 ժամ անց ծննդկանը պետք է տեղափոխվեր ընդհանուր հիվանդասենյակ: Տաթևիկը վիրահատությունից 3 ժամ 45 րոպե անց զննվել է իր և անեսթեզիոլոգի կողմից, բոլոր «պարամետրերը» եղել են նորմայի սահմաններում, եկել են եզրահանգման, որ կինը ենթակա է հետվիրահատական սրահից հիվանդասենյակ տեղափոխվելու: Կնոջ ինքնազգացողությունը լավ է եղել: Հիվանդասենյակում եղել է նրա մայրը: Ծննդկանը երկու անգամ կերակրել է երեխային…

Ժամը 17-ին իր աշխատանքային ժամն ավարտվել է, ինքը գնացել է տուն:

Գիշերը զանգել է հերթապահ բժիշկ Կարեն Բաղդասարյանը ու հայտնել է, որ ծննդկանի մոտ խնդիր կա՝ հեմատոմա է հայտնաբերվել, նա պատրաստվում է երկրորդ վիրահատության:

Ինքը 20-25 րոպե անց բժշկական կենտրոնում էր, մտել է վիրահատության՝ որպես երկրորդ ասիստենտ… Մտել է վիրահատարան…

Ամբաստանյալ Լիանա Դաղբաշյանը ցուցմունքի այս մասում հուզվեց, սկսեց արտասվել, դատարանը կարճատև ընդմիջում հայտարարեց, որպեսզի ամբաստանյալը հանգստանա…

Ընդմիջումից հետո ամբաստանյալն ասաց, թե ցանկանում է Տաթևիկի կեսարյան հատումի մասին ավելի մանրամասն խոսել: Ամբաստանյալը նշեց՝ եթե կեսարյան հատումի ժամանակ վնասված լիներ զարկերակը, ապա դա ոչ միայն վիրահատող բժիշկը, այլև վիրահատությանը մասնակցող ամբողջ անձնակազմը կտեսներ, քանի որ վիրահատական դաշտի մեջ առատ արյուն կլցվեր: Վիրահատող բժիշկը չէր կարող անտեսել զարկերակի վնասումը, եթե անգամ փորձեր անտեսել, մյուսները անպայման կնկատեին: Անհնար էր պարզապես կարել այնպես, որ ոչ ոք չնկատի՝ արյունը շիթով պիտի ցայտեր զարկերակի վնասման դեպքում: Բացի այդ, ինչպես նշվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ՝ տուժողի որովայնի խոռոչում զարկերակը վնասված է եղել ոչ թե սուր կտրող գործիքով՝ ասենք՝ վիրահատական լանցետով, այլ՝ անհարթ եզրերով առարկայով…

Ամբաստանյալը նշեց, որ երկրորդ վիրահատության ժամանակ անոթի «կոագուլյացիա» չի կատարվել, այդ մեթոդը զարկերակի վրա չէր կիրառվի, բացի այդ, եթե այդ մեթոդով անոթի ամբողջականությունը վերականգնած լինեին, դատաբժշկական փորձաքննությամբ տվյալ անոթի վրա կերևար կոագուլյացիայի հետքը, բայց նման հետք չի հայտնաբերվել:

Ընդհանրապես՝ «կոագուլյացիան» մեխանիկական կարին հավասար միջոց է, եթե այդ միջոցը կիրառած լինեին, դարձյալ շեղում չէր լինի, բայց այդ միջոցը չի կիրառվել:

Ամբաստանյալը նշեց՝ եթե հետվիրահատական սրահում գտնվող ծննդկանի վիճակը նորմալ չլիներ, լինեին հակացուցումներ, նա չէր տեղափոխվի հիվանդասենյակ, ինչքան էլ որ՝ բժշկական կենտրոնում օրենքով սահմանված էր կեսարյան հատումից հետո հետվիրահատական սրահում պահել 2-ից 4 ժամ: Տվյալ դեպքում հիվանդին հիվանդասենյակ տեղափոխելուց առաջ ոչ միայն ինքն է զննել, այլ նաև՝ անեսթեզիոլոգը, բաժնի վարիչը. «Ոչ մի բժիշկ իր թշնամին չէ… Ու նաև՝ հիվանդի թշնամին չէ…»,- ամբաստանյալը ցուցմունքի այս մասում նորից հուզվեց…

Շարունակելով ցուցմունքը՝ Լիանա Դաղբաշյանը նշեց՝ գիշերը ինքը շտապ գնացել է «Սլավմեդ», մտել է վիրահատարան: Հիվանդն արդեն ընդհանուր անզգայացման վիճակում էր:Վիրահատության սկզբում հիվանդի վիճակը նորմալ էր: Որովայնի խոռոչը բացվել է, հեմատոման մաքրվել է, արյան մակարդուկները հեռացվել են ու կտրվածքը կարվել է: Արյունահոսող անոթ ոչ ոք չի տեսել: «Մոտավոր պրոյեկցիայով» անոթների վրա դրվել են կարեր: Վիրահատության ավարտին հիվանդի մոտ «սատուրացիան» սկսել է իջնել: Վիրահատությունն ավարտվել է:

Մնացած գործողությունները կատարվել են անեսթեզիոլոգի կողմից՝ արյուն է պահանջվել, փոխներարկում է կատարվել, հանրապետական հիվանդանոցից մասնագետ է հրավիրվել, հետո հիվանդին տեղափոխել են…

Լիանա Դաղբաշյանը, պատասխանելով պաշտպանի հարցերին, ասաց, թե դեպքի պահի դրությամբ՝ ընդհանուր 7 տարվա ստաժ է ունեցել, կատարել է բազմաթիվ կեսարյան հատումներ՝ բարեհաջող ելքով…

Լիանա Դաղբաշյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ 2019 թվականի հունվարի 10-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում