Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և նրա մակեդոնացի գործընկեր Զորան Զաևը 2019թ․ կառաջադրվեն խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Մակեդոնիայի անվանափոխության վերաբերյալ համաձայնագրի կնքման համար։ Այդ մասին գրում է Associated Press-ը։
Տեղեկացվում է, որ այդ նախաձեռնության հեղինակը թունիսցի գործարար Ուիդեդ Բուշամաուին է՝ 2015թ․ խաղաղության մրցանակի հավակնորդներից մեկը։ Նրա խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունը չափազանց կարևոր գործընթաց է։
«Դա կլինի այդ հակամարտության համար լուծում։ Շատ կարևոր է ապացուցելը, որ երկխոսությունը հնարավոր է, որ մենք կարող ենք լուծում գտնել հակամարտությունների համար»,- ասել է Բուշամաուին։











































