Մայրաքաղաք Պեկինի մերձակայքում Չինաստանի Հեբեյ նահանգի Լանֆան քաղաքի իշխանություններն արգելել են Սուրբ ծնունդի հետ կապված որևէ հարդարանք օգտագործել, ինչպես նաև տոնին նվիրված միջոցառումներ իրականացնել: Այս մասին գրում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները:
Որոշման համաձայն՝ իրավապահները պետք է խստացնեն պարեկավորումը, որպեսզի խոչընդոտեն փողոցներում սուրբծննդյան եղևնիների, Սանտա Կլաուսի, ինչպես նաև սուրբծննդյան այլ հարդարանքի հայտնվելուն:
Տեղական իշխանություններն արգելել են նաև փողոցային ելույթները և այլ «քարոզչական միջոցառումները»: Նրանց կարծիքով՝ Սուրբ ծնունդը և դրա հետ կապված ակտիվությունը կրոն են քարոզում:









































