Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի քաղաքներից մեկում Հոու ազգանունով 49-ամյա տղամարդը թանկարժեք զարդերի խանութից 1.2 մլն դոլար արժողությամբ նեֆրիտե վզնոց է գողացել, հաղորդում է Daily Mail-ը:
Տղամարդն իր հանցակցի՝ 24-ամյա կնոջ հետ մի քանի անգամ այցելել են խանութ՝ ձևացնելով, թե հետաքրքրված են վզնոցով: Հինգերորդ այցի ժամանակ տղամարդը պնդել է, որ քարերը լավ չեն երևում խանութի լուսավորության տակ և բնական լույսի տակ դիտելու պատրվակով վնոցը դուրս է բերել խանութից ու անհետացել:

Ոստիկաններն անմիջապես արձագանքել են և ձերբակալել խանութում մնացած հանցակցուհուն, իսկ Հոուն հայտնաբերվել և ձերբակալվել է օրեր անց, սակայն առանց վզնոցի:
Ռենտգեն հետազոտությունից հետո պարզվել է, որ տղամարդը կուլ է տվել վզնոցի ավելի քան 40 քար, որոնց մի մասը դեռ նրա օրգանիզմում է եղել:








































