Wednesday, 17 06 2026
13:50
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ

ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան չեն աջակցելու ԼՂ հարցում ՌԴ միջնորդական առաքելության հաջողությանը

«Անիմաստ էր այն աղմուկը, որը բարձրացվել էր Կազանի հանդիպումից առաջ: Հասկանալի է, որ նման մակարդակի հանդիպումներից առաջ մենք գործ ունենք որոշակի քաղաքական PR-ի հետ: Բայց պետք էր հենց սկզբից էլ հասկանալ, որ այդ PR-ի համար հող չկար»,- Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում, գնահատելով կազանյան հանդիպումը, կարծիք հայտնեց Ռազմավարական մշակույթի ռուսական հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Արեշևը:

Նա նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներում գրեթե 20 տարի է, ինչ ընթանում է, և Կազանից առաջ էլ եղել են մի քանի առանցքայի պահեր, երբ կողմերն արդեն պատրաստ են եղել ամեն ինչ ստորագրել, անգամ նախնական համաձայնություն են տվել. «Ես նկատի ունեմ Քի Վեսթի իրավիճակը, որը ևս ձախողվեց։ Եվ հասկանալի է, թե ինչու է դա այդպես լինում: Այս հակամարտությունը մի քանի մակարդակներ ունի՝ կողմերի դիրքորոշումների անհամապատասխանելիությունը, կարգավորման միասնական փիլիսոփայության բացակայությունը, ինչպես նաև որոշ հարցերի առանձնացումն ընդհանուր կոնֆլիկտից»:

Արեշևը, հիշեցնելով մերձդնեստրյան հակամարտության կարգավորման գործընթացը և դրա շուրջ վերջին զարգացումները, նշեց, թե տպավորություն կար, որ ամեն ինչ լավ է լինելու, սակայն այս պահին կարգավորումը ձախողվել է, որովհետև չափազանց ակտիվ գործում է Միացյալ Նահանգները, որը մեծ ազդեցություն ունի Մոլդովայի վրա. «Ինչի՞ վրա է հիմնված մեր վստահությունը, որ Ղարաբաղում իրավիճակն այլ կլինի: Մի՞թե մեզ թվում է, թե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի խնդիրն է լինելու Ռուսաստանի միջնորդական առաքելության հաջողությանը համաշխարհային աջակցություն ցուցաբերելը՝ նման բան չի լինելու երբեք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում