Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքի ժամանակ սկսել է մարզվել ընդհանուր խմբի կազմում, բայց սահմանափակ ծրագրով:
Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Յուրան նշել է, որ հուսով է շուտով մարզվել ամբողջական ծրագրով:
«Շատ երջանիկ եմ, որ կրկին մարզվում եմ թիմակիցներիս հետ: Հաճելի է ֆուտբոլ խաղալ և խաղային վարժություններ կատարել թիմի հետ:
Դեռ մարզվում եմ սահմանափակումներով, բայց հուսվ եմ, որ շուտով կսկսեմ մարզվել ամբողջական ծրագրով»,- հայտարարել է Մովսիսյանը:









































